24 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Իմ իրավունքները ոտնահարվել են. Ալեք Ենիգոմշյան

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը ազատ արձակվելուց հետո զրուցել է լրագրողների հետ: Նա նշել է, որ  իր կալանավորման որոշման ընթացքում թույլ են տրվել բազմաթիվ խախտումներ եւ ոտնահարվել են իր իրավունքները: «Եվ ինձ առաջադրված մեղադրանքը, եւ ինձ կալանավորելու հիմքերը անհիմն էին: Քանի որ ինձ առաջադրված մեղադրանքն անհիմն էր եւ  անհրաժեշտություն ուներ հիմնավորվելու, այդ անհիմն որոշումների կապակցությամբ իմ […]

Դավիթ Սանասարյանի առողջական վիճակը վատ է. դիմում են ՀՀ գլխավոր դատախազին

«Դավիթ Սանասարյան» նախաձեռնությունը նամակով դիմել է գլխավոր Դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին եւ մի շարք ՀԿ-երի` Դավիթի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոխելու եւ ազատ արձակելու գործում իրենց ներդրումն ունենալու պահանջով: «Ինչպես գիտեք, հուլիսի 30-ին ապօրինի ձերբակալված Դավիթ Սանասարյանի առողջական վիճակը գնալով վատանում է: Նա ունի երիկամների խնդիր, եւ մեզի մեջ արյան քանակը գնալով ավելանում է: Խնդրում […]

Տիգրան Մանսուրյանը կհանդիպի «Սասնա Ծռերից» Աշոտ Պետրոսյանի հետ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում. ՀՔԱՎ

Ինչպես արդեն հայտնել էինք, «Սասնա ծռեր» խմբի անդամ, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող Աշոտ Պետրոսյանի հետ հանդիպելու ցանկություն էին հայտնել կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանը և Ռոբերտ Ամիրխանյանը: Քիչ առաջ Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանը հայտնեց, որ Հատուկ Քննչական Կոմիտեից Տիգրան Մանսուրյանի և Ռոբերտ Ամիրխանյանի Աշոտ Պետրոսյանի հետ հանդիպման թույլտվությունը սացվել է: Փաստաբան Արայիկ Պապիկյանը հանդիպել է Տիգրան […]

Հայտնի է Երևանի նոր ոստիկանապետի անունը

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանն ազատվել է աշխատանքից: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության լրատվության վարչությունից: Նրա փոխարեն ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ է նշանակվել Սարգիս Մարտիրոսյանը:

Հերթական պաշտոնանկությունը

Արդեն հայտնել ենք, որ ոստիկանությունում ընթացող ծառայողական քննությունների արդյունքներով, ոստիկանության պետի հրամաններով՝ ոստիկանության մի շարք ծառայողներ, այդ թվում՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը, ենթարկվել են կարգապահական տույժերի: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Աշոտ Կարապետյանն այսօր ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Հետախուզվողը տանն էր

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ օգոստոսի 7-ին, ժամը 8.50-ին, Նորագավիթի 3-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 1993 թ. ծնված Ռուստամ Ե.-ն, որը հուլիսի 19-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

Արմեն Մարտիրոսյանի եւ Դավիթ Սանասարյանի հայտնած տվյալներն ուղարկվել են գլխավոր դատախազություն. ՄԻՊ

Արմեն Մարտիրոսյանի եւ Դավիթ Սանասարյանի հայտնած տվյալներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են, թե Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանին եւ Դավիթ Սանասարյանին ձերբակալելու հաջորդ օրը՝ հուլիսի 30-ին ՀՀ ոստիկանության Ձերբակալված անձանց պահելու վայր են այցելել եւ նրանց հետ առանձնազրույցներ ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները: […]

Ալեք Ենիգոմշյանն ազատ արձակվեց

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանին քիչ առաջ ազատ են արձակել «Արմավիր» ՔԿՀ-ից: Ալեք Ենիգոմշյանին քրեակատարողական հիմնարկից միանգամից տեղափոխել են տուն եւ լրագրողներին չի հաջողվել տեսնել եւ զրուցել նրա հետ: «Սպասելի էր, որ ազատ կարձակեն, որորվհետեւ գիտեի, որ նման նախագիծ է շրջանառվում, որ կամ ապահովելու են Ալեք Ենիգոմշյանի  իրավունքները, կամ ազատ են արձակելու: Ես էլ գիտեի, […]

Ծեծի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է

Օգոստոսի 7-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում էր ստացվել 1971 թ. ծնված Վարդան Ն.-ի կողմից մի տղամարդու մարմնական վնասվածք պատճառելու մասին: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից: Նույն օրը՝ ժամը 9.40-ին, Դիլիջանի Օրջոնիկիձեի փողոցի տներից մեկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել Վարդան Ն.-ն, որը օգոստոսի 1-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. […]

Որոշում է կայացվել Ալեք Ենիգոմշյանի խափանման միջոցը փոխելու մասին

Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, թե կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու եւ ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքը, հարակից շինությունները զավթելու ու պահելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 08.08.2016թ. որոշում է կայացվել մեղադրյալ Արա Ալեքսանդր Կումշոյանի /Ալեք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի