21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբանները լքեցին դատարանի դահլիճը

Գյումրիում Ավետիսյանների սպանության գործով տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչներն այսօր՝ օգոստոսի 12-ին, լքել են դատարանի դահլիճը:

Փաստաբան Արամազդ Կիվիրյանը միջնորդել է 2-3 շաբաթով հետաձգել դատական նիստը՝ պատճառաբանելով, որ իրենք բողոքարկել են քաղաքացիական հայցի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը:

Կիվիրյանի փոխանցմամբ՝ պետք է սպասել Վճռաբեկ դատարանի կայացրած որոշմանը, քանի որ եթե բավարարվի բողոքը, քաղաքացիական հայցը ենթակա է քննման Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Գործով ամբաստանյալ Վալերի Պերմյակովի փաստաբանն առարկել է  միջնորդությանը՝ պատճառաբանելով, թե ողջամիտ ժամկետների խնդիր կա: Այս առարկության վերաբերյալ տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչները փաստեր են ներկայացրել: Դատավորը մերժել է միջնորդությունը: Մերժումից հետո Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբանները լքել են դատարանի դահլիճը:

 

Նշենք, որ մայիսի 27-ին կայացած դատական նիստում քաղաքացիական հայցի միջնորդություն էր ներկայացվել: Պատասխանող կողմը Ռուսաստանի Դաշնությունն է: Հայցի չափը գնահատվում է ընտանիքի չափահաս անդամներից յուրաքանչյուրի համար 50 հազար եվրո եւ 100 հազարական եվրո՝ երեխաներ Հասմիկ եւ Սերյոժա Ավետիսյանների համար: Ծանոթանալով կողմերի կարծիքներին՝ դատավորը հայտարարել էր, որ հաշվի առնելով, որ հայցը ներկայացված է հայերեն, այն անհրաժեշտ է թարգմանել եւ ուղարկել հասցեով, ինչը ժամանակ է պահանջում, դատավարությունը հետաձգվել էր մինչեւ հունիսի 30-ը։ Այդ օրը դատավոր Հարություն Մովսիսյանը մերժել էր Ռուսաստանի Դաշնության դեմ հայցը։ Հատկանշական է, որ դատարանը մեկ ամիս ուսումնասիրում էր տուժած կողմի ներկայացուցիչների միջնորդությունը։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության համաձայն՝ 2015-ի հունվարի 12-ին Գյումրիի ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը մտել է Ավետիսյանների ընտանիքի տուն ու սպանել տան բնակիչներ Աիդա Ավետիսյանին, Հասմիկ Ավետիսյանին, Սերյոժա Ավետիսյանին, Արմեն Ավետիսյանին, Արաքսյա Պողոսյանին ու փոքրիկ Հասմիկ Ավետիսյանին: Հետո նա դանակով հինգ հարված է հասցրել 6-ամսական Սերյոժա Ավետիսյանին: Յոթ օր անց երեխան մահացել էր հիվանդանոցում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ