23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Տեսնել լրահոսը Հովհաննես Հարությունյանին վիրահատություն է պետք. Զարուհի Փոստանջյանը դիմել է ՄԻՊ-ին ու Արմեն Մուրադյանին

Պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանից եւ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանից պահանջում է միջոցներ ձեռք առնել «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի վիրահատությունն իրականացնելու նպատակով:

«Աջ ոտքի հրազենային երկու վիրավորում ստացած հերոս Հովհաննես Հարությունյանին շտապ անհրաժեշտ է վիրահատություն, սակայն, մինչ օրս, միջոցներ չի ձեռնարկվում այդ ուղղությամբ: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ դիմում եմ Ձեզ՝ շտապ միջոցներ ձեռք առնել՝ Հովհաննես Հարությունյանի վիրահատությունն իրականացնելու նպատակով»,- ասված է այդ մասին Զարուհի Փոստանջյանի տարածած հաղորդագրությունում:

Նա դիմել է նաեւ խնդրով մտահոգ այն վիրաբույժներին, որոնք կվիրահատեն երիտասարդի ոտքը` հետագա բարդացումներից  խուսափելու համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ