24 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ո՞վ է մեծ քանակությամբ ռազմամթերք պահելու կասկածանքով կալանավորված Գևորգը /վիդեո/

«Գևորգ Սուքիասյանը ինչ-որ դրսից գտնված բաշիբոզուկ չէ, կամ հավի ճուտ չէ,որ վիզը քաշեն քցեն մի կողմ: Գևորգը այն ազգանվիրյալներից է, որի նմանները  հատուկենտ են հանդիպում : Նա իր կյանքն է վտանգել Արցախյան պատերազմի ժամանակ և մարմնի կեսն է թողել կռվի դաշտում: Նա երկու անգամ կանտուզիա է տարել և շատ բնական է, որ նա չհիշի, որ […]

Պավլիկ Մանուկյանի մեղադրանքին ևս մեկ հոդված է ավելացվել

Ներկայում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի մեղադրանքը լրացվել է: Ավելացվել է ևս մեկ հոդված: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում  հայտնեց Պավլիկ Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը: Ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավել Մանուկյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է։ Ըստ նրա՝ առաջադրված մեղադրանքին ավելացել է 35-225-րդ հոդվածը (զանգվածային անկարգությունների նախապատրաստություն): Հիշեցնենք, որ «Սասնա […]

Վահան Շիրխանյանի վիճակը վատ է

«Զինված խմբի» գործով մեղադրյալ, Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի առողջական վիճակը հետզհետե վատանում է: Այս մասին տեղեկացնում է  նրա պաշտպան Հայկ Ալումյանը: Նշենք, որ Վահան Շիրխանյանը կալանավորվել է 2015թ. դեկտեմբերի 21-ին «զինված խմբի» գործով։ Նա մեղադրվում է խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանի հետ հանցավոր համագործակցության մեջ, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ: Անազատության մեջ գտնվելով՝ Վահան Շիրխանյանը […]

Մեղադրանք է առաջադրվել Քաղսի համայնքի ղեկավարին

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Կոտայքի մարզի Քաղսի համայնքի ղեկավարին՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու, յուրացումներ կատարելու համար։ Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Կոտայքի մարզի Քաղսի համայնքի ղեկավար Ս.Ալեքսանյանը ղեկավարել է 2015 թվականի նոյեմբերին տեղի ունեցած ուժգին քամու հետեւանքով գյուղացիներին պատճառված վնասը գնահատելու համար ստեղծված […]

Խարդախության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ օգոստոսի 9-ին, ժամը 15.45-ին, Երեւանի Բաշինջաղյան եւ Աբելյան փողոցների խաչմերուկի մոտ հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Գեւորգ Հ.-ն: Նա օգոստոսի 8-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Արմեն Մարտիրոսյանի, Անդրիաս Ղուկասյանի, Դավիթ Սանասարյանի և այլոց հետ

Օգոստոսի 9-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն ազատությունից զրկման վայրերում իրականացվող մշտադիտարկումների շրջանակներում այսօր այցելություններ են իրականացրել «Նուբարաշեն», «Հրազդան», «Սևան» քրեակատարողական հիմնարկներ: «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղի են ունեցել առանձնազրույցներ Արմեն Մարտիրոսյանի, Անդրիաս Ղուկասյանի, Դավիթ Սանասարյանի, Գագիկ Իրիցյանի և Մհեր Մազմանյանի հետ, ինչպես նաև ուսումնասիրվել են Արայիկ և Արարատ Խանդոյանների վերաբերյալ բժշկական փաստաթղթերը: Դավիթ Սանասարյանն […]

Դավիթ Սանասարյանի երիկամներում ավազ է հայտնաբերվել

«Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը, որը հուլիսի 30-ից անազատության մեջ է գտնվում՝  օգոստոսի 8-ին բժշկական հետազոտություն է անցել: Այս մասին հայտնել է նրա փաստաբանը`Ռոբերտ Ռեւազյանը: «Հետազոտության արդյունքները կան, նրա երիկամներում  ավազ է հայտնաբերվել, նաեւ գլխացավեր ունի, անքնություն, թուլություն»,- ասել է  փաստաբանը: Փաստաբանը նշել է , որ Դավիթ Սանասարյանի բուժօգնություն ստանալու հետ կապված խնդիրներ չեն առաջանա` նա […]

Անհայտ անձը դանակով հարձակվել է անցորդների վրա

Գերմանական Մագդեբուրգ քաղաքում դանակով զինված անհայտ անձը հարձակվել է անցորդների վրա և վիրավորել մի տարեց կնոջ: Այս մասին տեղեկացնում է RT-ն: 64-ամյա կինը տեղափոխվել է հիվանդանոց: Անհայտ անձը, մինչ դանակով անցորդների վրա հարձակվելը, փորձել է մի դեռահասի բջջային հեռախոսը խլել: Վերջինիս հաջողվել է փախուստի դիմել:

Աշոտ Պետրոսյանը հանդիպել է Տիգրան Մանսուրյանի հետ և դադարեցրել հացադուլը

«Սասնա ծռեր» խմբի անդամ, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող Աշոտ Պետրոսյանն այսօր հանդիպել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ: Այդ մասին տեղեկացրեց Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանը: Հանդիպումը տևել է մոտ 1,5 ժամ: Հանդիպումից հետո Աշոտ Պետրոսյանը դադարեցրել է հացադուլը:

Ո՞վ է ներկայանում Նաիրա Զոհրաբյանի անունից

Որպես ԲՀԿ մամուլի խոսնակ, տեղեկացնում եմ, որ ինչ-որ մեկը ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի անունով Ֆեյսբուք սոցիալական ցանցում ֆեյսբուքյան էջ է բացել։ Պաշտոնապես տեղեկացնում եմ, որ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուք կամ որեւէ այլ սոցիալական տիրույթում էջ չունի եւ չի պատրաստվում ունենալ։ Իսկ թե ո՞վ է տիկին Զոհրաբյանի անունից կեղծ էջ բացել, մենք դա կպարզենք եւ իրավական կարգով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի