Ոստիկանի վրա կրակելը դա` կրակել է ժողովրդի և պետության արժանապատվության վրա. Էդուարդ Շարմազանով /վիդեո/
Երևանում այսօր՝ օգոստոսի 15-ին, տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով ծանր վիրավորում ստացած և 27 օր անց մահացած ոստիկանության ենթասպա, 45-ամյա Գագիկ Մկրտչյանի հուղարկավորությունը։
Հուղարկավորությանը ներկա էր Հայաստանի ոստիկանապետ Վլադիրմիր Գասպարյանը, ոստիկանության բարձրաստիճան այլ աշխատակիցներ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, հարազատներ, ընկերներ։
«Ոստիկանը մեր պետության խորհրդանիշերից մեկն է և ոստիկանի վրա կրակելը դա` կրակել է ժողովրդի և պետության արժանապատվության վրա: Արդեն երրորդ ոստիկանն է, երբ կրակում են պետության սիմվոլի վրա: Երեկ այստեղ էի, երբ ոստիկանի հոգեհանգիստն էր և նույն ժամանակ որոշ մարդիկ մեկ այլ հրապարակում համերգ էին տալիս:Կարծում եմ, որ դա քրիստոնեական, առաքելական հայի կերպարի մեջ չի մտջնում»,-Slaq.am-ի հետ զրույցում ասել է Էդուարդ Շարմազանովը:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: