12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

34-ամյա դատապարտյալը սավանով կախվել է

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի լոգարանում օգոստոսի 5-ին սավանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել 34-ամյա դատապարտյալ: Henaran.am-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը նշեց, որ դատապարտյալն ունեցել է առողջական խնդիրներ, այդ իսկ պատճառով տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:

Նշենք, որ որ 34-ամյա դատապարտյալը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել, նա մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ խոշոր չափերով թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի:

Նա դատապարտվել էր 1 տարվա  ազատազրկման:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ