07 Հուլիսի, Երեքշաբթի, 2026
KFC

Արմեն Լամբարյանին կալանավորեցին. նրան դատարան են տարել պատգարակով

«Սասնա ծռերի» անդամ Արմեն Լամբարյանի նկատմամբ այսօր Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որպես խափանման միջոց ընտրել է կալանավորումը:

Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնից Արմեն Լամբարյանին պատգարակով են տեղափոխել դատարան:

Դատարանից Լամբարյանին տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։ Նրա փաստաբանը նշել է, որ դատարանը մերժել է գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը:

Արմեն Լամբարյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.օր.-ի 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել) եւ 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը):

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ