08 Նոյեմբերի, Saturday, 2025
KFC

«Սասնա ծռերի» անդամ Հովհաննես Հարությունյանի դիմումը բավարարվել է. նա կտեղափոխվի դատարան

«Սասնա ծռերի» անդամ Հովհաննես Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի բողոքի քննությունն այսօր՝ օգոստոսի 8-ին, հետաձգվել է:

Henaran.am -ի հետ զրույցում տեղեկացրեց  նրա փաստաբան Արայիկ Պապիկյանը:

Փաստաբանի խոսքով` Վերաքննիչ դատարանը քննել է Հովհաննես Հարությունյանի դիմումը, որում նա ցանկություն է հայտնել ներկա գտնվել դատական նիստին, դատարանը բավարարել է այն եւ նիստը հետաձգել, որպեսզի կազմակերպվի «Դատապարտյալների հիվանդանոցից» Հովհաննես Հարությունյանի տեղափոխումը դատարան:

Բողոքի քննությունը տեղի կունենա օգոստոսի 9-ին:

Նշենք, որ Հարություն Հովհաննիսյանը եւ Աշոտ Պետրոսյանը վիրավորվել էին հուլիսի 26-ին եւ տեղափոխվել հիվանդանոց: Երկուսի նկատմամբ էլ մեղադրանք էր առաջադրվել եւ խափանման միջոց կալանավորումն էր ընտրվել:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ