«Սասնա ծռեր» խմբի բոլոր անդամները կալանավորվել են
«Սասնա ծռեր» խմբի բոլոր անդամները կալանավորվել են։
Այս մասին տեղեկացնում է «Սասնա ծռերի» շահերի պաշտպանությամբ զբաղվող փաստաբանական խմբի անդամ Արայիկ Պապիկյանը:
Նշենք,որ «Սասնա ծռերի» բոլոր անդամներին առաջադրվել է նույն մեղադրանքը՝ ՀՀ Քր.օր.-ի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել): Նույն մեղադրանքն է առաջադրվել նաև «Սասնա ծռերին» հաց տանող Արթուր Սարգսյանի նկատմամբ։
Հիշեցնենք, որ ՀՀ Ոստիկանության պարեկապահակային (ՊՊԾ) գնդի տարածքի զավթման փաստի առթիվ 2016թ. հուլիսի 17-ին ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 219 (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235 (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում օգոստոսի 1-ի դրությամբ ձերբակալվել կամ կալանավորվել է 47 անձ: Օգոստոսի 1-ի դրությամբ 24 անձի տարբեր համակցություններով մեղադրանքներ էին առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 (պատանդ վերցնելը), 219 և 235 հոդվածներով։