04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Տուլայի մարզում վթարի ենթարկված վարորդը դատապարտվեց.հարազատները համաձայն չեն վճռի հետ

Ռուսաստանում դատարանը 4,5 տարվա ազատազրկման է դատապարտել վթարի ենթարկված Մոսկվա-Երեւան ավտոբուսի հայ վարորդին: Այս մասին հայտնել է մարզի դատախազությունը:

«Օգոստոսի 2-ին Ուզլովսկի քաղաքային դատարանը Հայաստանի քաղաքացի 45-ամյա Գառնիկ Հարությունյանի նկատմամբ մեղադրական դատավճիռ է կայացրել: Դատարանը Հարությունյանի նկատմամբ որպես պատիժ սահմանել է ազատազրկում 4 տարի վեց ամիս ժամկետով, 3 տարի ժամկետով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկվելով, պատիժը կրելու է գաղութ-բնակավայրում»,- ասված  է դատախազության հաղորդագրության մեջ:

Գառնիկ Հարությունյանի հարազատները պնդում են, որ դատարանն իրենց եղբորը 4.5 տարվա ազատազրկման է դատապարտել առանց հիմնավոր ապացույցների: Նրանք կբողոքարկեն վճիռը:

Հիշեցնենք, որ վթարը Տուլայի մարզի Մ-4 մայրուղում տեղի է ունեցել անցյալ տարվա նոյեմբերի 3-ին: Ավտոբուսում կար ավելի քան 60 մարդ, բոլորը Հայաստանի քաղաքացիներ: Վթարի հետեւանքով զոհվել է 9 մարդ, տուժել՝ 46-ը, որոնցից 32-ը հոսպիտալացվել է: Վարորդի դեմ քրեական գործ էր հարուցվել «ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը, որն անզգուշաբար հանգեցրել է երկու եւ ավելի մարդկանց մահվան» հոդվածով: Դատարանը որպես խափանման միջոց ընտրել էր կալանավորումը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ