29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նախագահից պահանջում ենք միջոցներ ձեռնարկել Եղիշե Պետրոսյանին ժամ առաջ ազատ արձակելու համար. հայտարարություն

Նախագահից պահանջում ենք միջոցներ ձեռնարկել Եղիշե Պետրոսյանին ժամ առաջ ազատ արձակելու համար: Այս մասին հայտարարություն են տարածել լրագրողական կազմակերպությունները:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Երեկ՝ օգոստոսի 1-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հասարակության, իշխանությունների ու հոգեւոր դասի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հանդես գալով ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա «Սասնա ծռեր»  խմբի հարձակման հետեւանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ ելույթով, ներողություն խնդրեց լրագրողներից, որոնց նկատմամբ հուլիսի 29-ին Երեւանի Սարի թաղում ցույցը ցրելու ընթացքում ոստիկանները ֆիզիկական բռնություն էին կիրառել, խոչընդոտել նրանց մասնագիտական օրինական գործունեությունը։

Մենք՝ ներքոստորագրյալներս, ի գիտություն ենք ընդունում այս փաստը։

Սերժ Սարգսյանի ուշադրությունն ենք հրավիրում, որ վերոհիշյալ դեպքերի ընթացքում հանիրավի ձերբակալվել է «Արձագանք» ռադիոկայանի հիմնադիր Եղիշե Պետրոսյանը, ով առողջական վիճակի վատթարացման պատճառով գտնվում է Մալաթիայի «Աստղիկ» բժշկական կենտրոնում՝ ոչ միայն բժիշկների, այլեւ ոստիկանների հսկողության տակ։ Նրա նկատմամբ կասկածանքը՝ զանգվածային անկարգություններ հրահրելը, ուղղակի անհեթեթ է Եղիշեին բոլոր ճանաչողների համար։

Ուստի որպես իրավիճակի շտկմանն ուղղված անհետաձգելի քայլ՝ նախագահից պահանջում ենք միջոցներ ձեռնարկել Եղիշե Պետրոսյանին ժամ առաջ ազատ արձակելու համար»:

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ (ՆԱԽԿԻՆ «ԻՆՏԵՐՆՅՈՒՍ»)

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

«ՀԵՏԱՔՆՆՈՂ ԼՐԱԳՐՈՂՆԵՐ» ՀԿ

«ՌԵԳԻՈՆ» ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ