25 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Չարաշահումներ պետական ապարատում. ՎՊ նախագահը ԱԺ-ին է ներկայացնում վերջին ստուգումների արդյունքները

Պետական սեփականության օգտագործման ուղղությամբ  իրականացված ուսումնասիրութունները պարզել են , որ պետական գույքը վարձակալության է տրվում շուկայականից անհամեմատ ցածր գներով, առկա են պետական գույքի անարդյունավետ օգտագործում: Քիչ առաջ խորհրդարանի ամբիոնից հայտարարեց ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը` ներկայացնելով ՎՊ 2011թ. տարեկան հաշվետվությունն ըստ ոլորտների: Բնապահպանության ոլորտին անդրադառնալով, Իշխան Զաքարյանը հայտարարեց, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը արտադրության եւ սպառման թափոնների […]

Խորհրդարանը հավանություն տվեց “Ազատ առեւտրի գոտու մասին” միջազգային պայմանագրին

Հինգերերոդ գումարման ԱԺ երկրորդ նստաշրջանի քառօրյայի երկրորդ նիստը մեկնարկեց փոքրիկ տեխնիկական խոտանով: ԱԺ նախագահ Հովիկ Աբրաահամյանը քվեարկության դրեց նախորդ նստաշրջանում եւ երեկ կայացած ԱԺ նիստին քննարկված նախագծերն ու միջազգային պայմանագրերը: Երկու հարցի քվեարկությունից հետո տեխնիկական խոտան առաջացավ: Չէին աշխատում պատգամավորների բարձրախոսները: ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը մի քանի րոպե սպասեց, մինչ խոտանը կվերացվեր, այնուհետ հայտարարեց, որ […]

Օսկանյանի գրասենյակից տեղեկացնում են

Այսօր Ազգային ժողովի “Բարգավաճ Հայաստան” խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը հանդիպեց Արժույթի միջազգային հիմնադրամի Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի վարչության ղեկավար Մարկ Հորթոնին և ԱՄՀ հայաստանյան ներկայացուցիչ Գիերմո Տոլոսային: Նրանց այցի նպատակը ԱՄՀ հերթական զեկույցի պատրաստումն է, որի հիման վրա Հայաստանին կտրամադրվի վարկի հերթական չափաբաժինը: Հանդիպման ընթացքում քննարկվեց հիմնականում Հայաստանի տնտեսական իրավիճակը, զուգահեռներ անցկացվեցին նաև Վրաստանի […]

Երևանի Կոնյակի գործարանը խաղողի 1 կգ-ը կմթերի 130-140 դրամով

Այս  տարի   Երևանի  Կոնյակի   գործարանն  իր  հետ  համագործակցող  ֆերմերներից  կմթերի  բավականին  մեծ  քանակությամբ խաղող: Արդեն կնքվել է  24,000  տոննայի պայամնագիր:  Այս  մասին  այսօր  հայտարարվեց  Երևանի  Կոնյակի   գործարանում  տեղի  ունեցած  ասուլիսի  ժամանակ, որտեղ  ամփոփվեցին  տարվա  ֆինանսական  արդյունքերը, ինչպես  նաև  հստակեցվեց  խաղողի  մթերման  ծավալն  ու  արժեքը: Խաղողի  1 կգ-ը  Արարատյան դաշտավայրում  կմթերվի 140  դրամով, իսկ Տավուշի մարզումմ`130 դրամով: […]

Գնաճային միտումներն` ըստ ԱՎԾ-ի

   ‘2012թ.-ի  անցած  8  ամսիների  ընթացքում  գրանցվել  է  3,6%  գնաճ`   մարտ  ամսվա  0,1%-ի համեմատ:  Վերջին  5  ամիսների  ընթացքում  արձանագրվել  է 4,7%  գնաճ, իսկ  վերջին  ամսվա` օգոստոսի տվյալներով` 0,4%: Եթե  համեմատելու  լինենք  2011թ.-ի  տվյալների  հետ, ապա  ընդհանուր  կարձանագրենք  5,1%  գնաճ ‘,-  այսօր  ‘Հենարան’  մամուլի  ակումբում  այս  մասին  ասաց  ՀՀ  ազգային  վիճակագրական  ծառայության  գների   վիճակագրության  և  […]

Կանխավճար են ուզում. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի, ՀՀ Պետ եկամուտների կոմիտեն այս տարի լուրջ խնդիրներ ունի հարկային հավաքագրումների հարցում: “Այս օրերին հարկային ու մաքսային մարմինները մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին նախ խնդրում են ապա պարտադրում են կանխավճարներ մուծել՝ սպառնալով տուգանել”,-գրում է թերթը:

Չորրորդ եռամսյակում մուտքերը կլինեն ավելի բարձր. Վաչե Գաբրիելյան

Կառավարության այսօրվա նիստին  վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է   ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին ներկայացնել բյուջեի կատարողականի հիմնական ցուցանիշները: “Եթե անդրադառնանք բյուջեի կատարողականին, ապա ութ ամիսների ընթացքում պետական բյուջեն ունեցել է 576 մլրդ 156 մլն դրամի եկամուտ, այդ թվում հարկեր, տուրքեր և սոցվճարներ` 552 մլրդ 109 մլն դրամ: Մեր նախանշած ցուցանիշների համեմատ հունվար-օգոստոսի արդյունքները գերազանցում […]

Մինչեւ ե՞րբ. կաթնամթերք արտադրողները կրկին խաբում են սպառողին

Սննդի անվատանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանն այսօր կառավարության  նիստին հրապարակեց այս տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսների ընթացքում կաթնամթերք արտադրող կազմակերպություններում ծառայության կողմից իրականացված ստուգումների արդյունքները: Ուսումնասիրվել  է կաթի եւ թթվասերի մեջ սոդայի /չի թույլատրվում/, բուսական յուղի չի /թույլատրվում/, կալիումի սորբատի` E 420 / չի թույլատրվում/ եւ կաթի փոշու առկայությունը/թույլատրելի է միայն այն դեպքու, երբ մակնշման մեջ […]

“Համաշխարհային մրցունակության զեկույց 2012-2013”-ում Հայաստանը բարելավել է դիրքերը 10 տեղով

Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է “Համաշխարհային մրցունակության զեկույց 2012-2013”-ը: Համաձայն զեկույցի Հայաստանը 10 տեղով բարելավել է իր դիրքը՝ զբաղեցնելով 82-րդ տեղը: Մրցունակությունը պայմանավորվում է ազգերի կողմից այնպիսի միջավայր ստեղծելու ունակությունով, որը թույլ կտա ձեռնարկություններին և անհատներին արդյունավետորեն օգտագործել առկա ռեսուրսները:  Մրցունակությունն ամբողջությամբ արմատավորված է արտադրողականության հասկացության մեջ: Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) կողմից մշակվող Համաշխարհային մրցունակության զեկույցը […]

Կաթին սոդա են խառնում, դարձյալ խախտումներ . Հրապարակ

Չնայած նախազգուշացումներին ու սպառնալիքներին, հայրենի արտադրողները շարունակում են մեքենայությունները, որոնք արդեն բացահայտվել են կաթնամթերքի 7 խոշոր արտադրամասերում: “Հրապարակ”-ն է գրում այս մասին եւ նշում, որ  կաթնամթերքի որակի խախտումներ են հայտնաբերվել հայ մեծ բարերար Գագիկ Ծառուկյանին պատկանող “Մուլտի ագրո”  եւ մի շարք կաթնամթերք արտադրողների, մասնավորապես Հրաչիկ Հակոբյանին պատկանող “Բիո-կաթ”  կաթնամթերքի արտադրամասերում: Ըստ թերթի տեղեկությունների, պարզվել է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի