25 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունը մերժեց Բագրատյանին

Կառավարության այսօրվա նիստում որոշվեց մերժել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հեղինակած Բագրատյանի հեղինակած` “Նվազագույն ամսական աշխատավարձի մասին” օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը: Հ. Բագրատյանն առաջարկում է նվազագույն աշխատավարձը 32.500 դրամի փոխարեն դարձնել 72.500 դրամ: Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը նշեց, որ դա շատ ցանկալի արդյունք է, սակայն այն անմիջապես կատարելը կստեղծի տնտեսական իրական խոչընդոտներ, բացի […]

Ռուսալում գոհ են Արմենալից

Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը էապես բարձրացրեց ՌՈՒՍԱԼ-ի արտադրական համակարգի ներդրման արդյունավետությունը: 2012 թ. առաջին կիսամյակում գործարանի աշխատակիցները առաջարկել են 210 կայզեն` կատարելագործումներ աշխատատեղերում, որոնք կարող են իրականացվել առանց ֆինանսական ներդրումների` բացառապես ներքին պահուստների հաշվին: Ողջ 2011 թ. արդյունքներով այս ցուցանիշը կազմում էր 360 կայզեն: Բացի այդ, արտադրական համակարգի շրջանակներում ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ԱՐՄԵՆԱԼ-ում մշակվել […]

Ի վերջո, ո՞ւմ ձվերն են թարմ

2012թ. սեպտեմբերի 12-13-ին իրացման կետերում կատարված ձվի շուկայի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ “Լուսակերտ ՏԹՖ” ՍՊԸ-ի կողմից 08.09.12թ. եւ  13.09.12թ. օրերին արտադրված, ”Արզնի Տոհմային ԹՏԽ” ԲԲԸ-ի կողմից 10.09.12թ. արտադրված, “Աշտարակ ձու” ՍՊԸ-ի կողմից 29.08.12թ., 03.09.12թ. եւ 05.09.12թ. օրերին արտադրված ձվերը հանդիսանում են ոչ թարմ: Լաբորատոր փորձաքննության եւ փորձագիտական եզրակացության արդյունքում պարզվել է նաեւ, որ մակնշման եւ արտադրության օրերը […]

Ուստա, “Սթարը” փողը չի տվել… Ժողովուրդ

“Գյումրի” ապրանքանիշը տեւական ժամանակ է գարեջուր չի մատակարարում “Սթար” սուպերմարկետների ցանցին: “Ժողովուրդ”-ը պատճառը իմանալու համար դիմել է “Սթար” սուպերմարկետների ցանցին, որտեղից թերթին ասել են. “Հնարավոր է, որ դա կապված է ժամանակավոր սպասարկման մատակարարման շղթայի խափանման հետ, այլ կերպ ասած` հնարավոր է խախտվել է մատակարար-կենտրոնական պահեստ խանութ կապը”: Սակայն, թերթը հղում անելով լավատեղյակ աղբյուրներին, գրում է, […]

“Գոնե այս անգամ մի պահ կանգնեք…”. ՀՅԴ-ն առաջարկում է հանրաքվե անցկացնել

ՀՀ կենսաթոշակային համակարգը լուրջ խնդիրներ ունի, որոնք արտացոլված են երեք հարցերում ` փոխհատուցման գործակիցը, որը չափազանց ցածր է եւ ՀՀ կենսաթոշակառուն իրոք ցածր է ստանում, աշխատողների եւ կեսնաթոշակառուների հարաբերակցությունը, որը ՀՀ-ում ցածր է, կործանարար վիճակում է գտնվում նաեւ կենսաթոշակների  վճարման կայունությունը: Քիչ առաջ խորհրդարանում կենսաթոշակային համակարգի բարեփոխումների փաթեթի քննարկմանը հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ […]

Նախկին վարչապետը “այո” կամ “ոչ” է ուզում

Կենսաթոշակային համակարգի բարեփոխումների փաթեթը շարունակվում է քննարկվել խորհրդարանում: ԱԺ խմբակցություններից  հատկապես ակտիվ են ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն: Կոնգրեսի` տնտեսական հարցերով “ծանր հրետանին”` Հրանտ Բագրատյանը շարունակում է հարցի զեկուցողներին հարցեր ուղղել: Հրանտ Բագրատյանն ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանից հետաքրքրվեց, թե կարդացել է արդյոք նա կենսաթոշակային բարեփոխումների ՀԱԿ-ի ծրագիրը եւ ուսումնասիրել է արդյոք ՌԴ եւ […]

Ո՞ւր եք տանելու հանրապետության փողերը. Հրանտ Բագրատյանի հարցերի տարափը

Ո՞ւր եք տանելու հանրապետության փողերը, վերադարձնելո՞ւ եք քաղաքացու դրած փողը, եթե կուտակային համակարգում ներդնում անելուց հետո հանկարծ որոշում է հեռանալ երկրից` այո կամ ոչ: Քիչ առաջ խորհրդարանում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այս  եւ մի շարք այլ հարցեր ուղղեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարդան Արամյանին, ով խորհրդարանում ներկայացնում է ՀՀ կենսաթոշակային համակարգի բարեփոխումների […]

Անասուններին “թաքուբիր” են պատվաստում

Henaran.am-ի խմբագություն  են դիմել Արարատի մարզի մի շարք գյուղացիներ բողոքելով անասունների պատվաստման գործընթացից: Նրանց խոսքով` (չցանկացան ներկայանալ)՝  անասուններին “թաքուբիր” են պատվաստում: Ավելին, հիվանդությունների ժամանակ էլ անասնաբույժները յուրաքանչյուր կովին կամ ոչխարին չեն պատվաստում: Henaran.am-ը պարզաբանման նպատակով զրուցեց Գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Վահագն Մարտիրոսյանի հետ: Վերջինս մեզ հայտնեց, որ անասուններն ամբողջությամբ սրսկվում են: Չի […]

Էժանացել է միայն միրգն ու բանջարեղենը

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2012թ. օգոստոսին էժանացում է արձանագրվել բանջարեղեն եւ միրգ ապրանաքախմբերում` համապատասխանաբար` 43.7  եւ 22.6 տոկոսով: 2012թ. 2010-ի համեմատ թանկացել է հացամթերքը 15.8 տոկոսով, մսամթերքը` 20.2 տոկոսով, կաթնամթերքը` 15.8 տոկոսով, հավկիթը` 12.1 տոկոսով, շաքարավազը` 31.8 տոկոսով, հրուշակեղենը` 17.5 տոկոսով:

Ծառուկյանի բիզնեսները տնտեսական աճ չեն ապահովվի. Ժամանակ

Ըստ “Ժամանակ” օրաթեթրի, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը կանգնեցրել է Կենտրոն համայնքում հսկայական տարածքներում սկսած կառուցապատման աշխատանքները։ “Գործարար եւ քաղաքական շրջանակներում կարծիք կա, որ ընտրություններին ընդառաջ մի խումբ խոշոր  գործարարներ արդեն սկսել են իրենց տնտեսական գործունեությունը կրճատել։ Այդպիսով նրանք ցանկանում են նախագահ Սերժ Սարգսյանին ապացուցել, որ առանց իրենց 2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ նա թե տնտեսական եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի