22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Իրանը պարծենում է բրիտանացի հետախույզներին հիմարեցնելու կարողությամբ

Իրանի միջուկային ծրագրերի հարցով գլխավոր բանակցող Սաիդ Ջալիլին հայտարարել է, որ Թեհրանը հաջողությամբ ապատեղեկատվություն է տրամադրել բրիտանական  MI-6 հետախուզությանը, գրում է “The Jerusalem Post”-ը: Ջալիլին, ով նաեւ զբաղեցնում է Իրանի Ազգային անվտանգության Գերագույն խորհրդի քարտուղարի պաշտոնը, պատմել է, որ Թեհրանը միտումնավոր է գործակալներին սխալ ինֆորմացիա տրամադրել: Այդ կերպ Իրանը “պաշտպանել” է իր միջուկային օբյեկտները եւ տնտեսական շահերը, ինչպես նաեւ հակադրվել է արտասահմանյան հատուկ նշանակման ծառայությունների գործունեությանը:

Դիվանագետի խոսքով` խորմանկությունն ստացվեց, քանի որ ոչ ճիշտ տեղեկությունների հետեւանքում փոխանցվեցին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը, որն զբաղվում է իրանական միջուկային ծրագրերի հարցերի կարգավորմամբ: Իրանցի դիվանագետը չի մանրամասնել` ինչ տեղեկությունների մասին է խոսքը եւ ինչ հանգամանքներում է Թեհրանը դրանք փոխանցել գործակալներին: ԶԼՄ-ներում առայժմ չկա որեւէ տեղեկություն Ջալալիի հայտարարություններին Լոնդոնի արձագանքի մասին:

Սեպտեմբերի 17-ին կայացել է հերթական հանդիպմուը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիո Ամանոյի  եւ միջուկային ծրագրերի իրանյան  ղեկավար Ֆերեյդուն Աբասիի հանդիպումը: Ամանոն հերթական անգամ կոչ է արել Իրանին համագործակցել գործակալության հետ: Տարաձայնությունների պատճառ էր դարձել այն, որ Իրանը մերժել էր ՄԱԳԱՏԵ-ի փորձագետների մուտքը ուրանի հարստացման հանքերը:

Մի շարք արեւմտյան երկրներ, այդ թվում` ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան, կարծում են, որ Իրանն միջուկային անօրինական ծրագրեր է մշակում` ատոմային ռումբ ստեղծելու նպատակով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ