14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

5000 հա քիշմիշային խաղողի այգիներ

“Հայկական բերքի առաջմղման կենտրոն” (ՀԲԱԿ) ՓԲԸ Երևանի կոնյակի գործարանի աջակցությամբ իրականացնում է իր կողմից մշակված` Հայաստանի Հանրապետությունում խաղողի քիշմիշային տեսակների ինտենսիվ այգիների ստեղծման պիլոտային ծրագիրը: Ծրագրի հեռահար նպատակն է 5-7 տարիների ընթացքում հանրապետությունում մինչև 5 հազար հա քիշմիշային խաղողի այգիների հիմնումը և արտերկրի շուկաներում մեծ պահանջարկ ունեցող բարձրարժեք հայկական քիշմիշային խաղողի արտահանման ծավալների ընդլայնումը: Քիշմիշային […]

Փոխարժեքն ու գազի գինը

Դոլար-դրամ հարաբերակցությունը որոշ անհանգստություն է առաջացրել, բայց դրա համար լուրջ հիմքեր չկան: Լողացող կուրսի պայմաններում տեղի է ունեմում ազգային արժույթի եւ արտարժույթի կարգավորման գործընթաց: Այսօր անդրադառնալով դոլոար-դրամ փոխարժեքի տատանումներին, ասել է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Դոլարի արժեւորումը, նրա խոսքով, իրական պատկերի ֆիսկալ արտացոլումն է: “Սա կարող է անհանգստացնել ներկրողներին, ովքեր իրենց գործունեությունն իրականացնում են դոլարի միջոցով, […]

ՕԵԿ-ական նախկին նախարարը գումարներ է վատնել. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրների վկայությամբ` ՀՀ կապի եւ տրանսպորտի նախկին նախարար, ՕԵԿ-ական Մանուկ Վարդանյանը հայտնվել է Սերժ Աարգսյանի սեւ ցուցակում: Բանն այն է, որ իր պաշտոնավարման ժամանակ նա հասցրել է տապալել “Հյուսիս-հարավ մայրուղի” ծրագիրն ու գումարները վատնել: Կատարվածը լուրջ է այն առումով, որ տվյալ ծրագիրն իրականացվում է դրսի գումարներով, եւ իշխանությունները այսօր դրսից գումար ստանալու խնդիրներ […]

Գազի գնի գաղտնի բարձրացում չի կարող լինել. Արմեն Մովսիսյան

Շուտով կավարտվեն ռուսական կողմի հետ բանակցությունները Հայաստանին մատակարարվող բնական գազի գնի հստակեցման նպատակով: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրուցի ժամանակ ասաց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Իսկ արդյո՞ք իրականությանը համապատասխանում են մամուլի այն հրապարակումները, ըստ որոնց` գազի գնի գաղտնի բարձրացում է եղել, Մովսիսյանը պատասխանեց. “Գաղտնի բարձրացում չի կարա ըլնի: Կավարտենք […]

Նախարարությունն ասաց` աշխատեք, լավ կլինի

Տրանսպորտի եւ կապի  նախարար Գագիկ Բեգլարյանը հուլիսի 12-ին, կառավարության նիստից հետո անդրադառնալով “Քինգ դե լյուքս” ընկերության վարորդների գործադուլին` ասել է, որ կառավարության համար կարեւորը, որ այսօր նրանք աշխատում են, իսկ մնացած հարցերը քննարկման փուլում են: Henaran.am-ը կեսօրին մոտ զրուցեց Երեւան-Աբովյան թիվ 259 երթուղու վարորդներից մեկի հետ: Հասկանալի պատճառով, անունը չենք նշում: Վերջինս ասաց, որ նրանք […]

Կարեւորը Բեգլարյանի համար /վիդեո/

Կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի համար կարեւորն այն  է, որ այսօր աշխատել են “Քինգ Դե լյուքս” ընկերության Աբովյան-Երեւան եւ Չարենցավան-Երեւան  երթուղու ավտոբուսները: Հիշեցնենք, որ երեկ  ընկերության վարորդները գործադուլ էին արել, պատճառաբանելով, որ “Ծառուկյան հիմնադրամ”-ի բարեգործությունը խանգարում է իրենց աշխատել: Ի՞նչու է նախարարությունը թույլատրում նման անօրինականություն, անօրինականություն է սա, թե … նախարարությունը կպարզի ուսումնասիրությունից հետո: […]

Տիգրան Արզաքանցյանը ոսկու հանքավայրը կշահագործի ոուսական “Սբերբանկ Կապիտալ”-ի հետ

Ռուսական “Սբերբանկ Կապիտալ” ՍՊԸ (“Սբերբանկ Ռոսսիի” ԲԲԸ  դուստր ընկերություն) ձեռք բերեց 49% բաժնետոմսերն այն  ընկերության, որին պատկանում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Լուսաջուր ոսկու հանքաքարի նախագիծը: Լուսաջուր հանքավայրի  արդյունահանման արտոնագիրը պատկանում է “Պարամաունտ Գոլդ Մայնինգ” ՓԲԸ, որը գրանցված է Հայաստանում: Բաժնետոմսերի մնացյալ 51% հայ գործարար Տիգրան Արզաքանցյանին է պատկանում: Երևան քաղաքից 70 կմ հեռավորության վրա […]

Ջավախքահայության համար մեծ տարբերություն չկա` որ քաղաքական ուժը կգա իշխանության գլուխ. վրացագետ

Վրաստանի իշխանությունները հայաբնակ տարածքներում խիստ քաղաքականություն են վարում եւ ակնհայտորեն ճնշում են գործադրում հայերի նկատմամաբ: Այս մասին խոսեց վրացագետ Ալիկ Էրոյանցը հուլիսի 11-ին կայացած մամլո ասուլիսին: Վրացագետը վկայում է, որ բացի գյուղատնտեսական եւ մարդու իրավունքների հետ կապված մի շարք խնդիրներից, որ ծառացել են ջավախքահայության դեմ, առաջնային է նաեւ հայոց լեզվի խնդիրը: Կրճատվել են հայոց լեզվի […]

Փող վերցնել քաղաքաշինության նախարարից. Չորրորդ ինքնիշխանություն

Ըստ “Չորրորդ ինքնիշխանություն” թերթի աղբյուրների, ՕԵԿ տիրույթ անցած քաղաքաշինության նախարարությունում լուրջ իրարանցում է սկսվել: Նախ` նորանշանակ նախարարը “դիսկոմֆորտի” մեջ է հայտնվել իր ուզած կադրերին նախարարությունում չտեղավորելու պատճառով, քանի որ ՀՀԿ-ից` մասնավորապես կառավարությունից, կադրային քաղաքականության հետ կապված խիստ “բլոկ” է դրված: Երկրորդ` նախարար Թադեւոսյանը, ըստ տարածված լուրերի, իր մոտ է կանչել բոլոր բաժնի պետերին ու դեմքի […]

Հայաստանը Ռիո+20-ին հավասարակշիռ զեկույց է ներկայացրել

Այսօր Հայաստանի Հանրապետույթան կառավարության մամուլի կենտրոնում Կառավարության մամուլի կենտրոնում տեղի է ունեցել ասուլիս “ՄԱԿ-ի Կայուն զարգացման գագաթաժողովի (Ռիո +20) աշխատանքների արդյունքների ամփոփում” թեմայով: Ասուլիսի բանախոսներն են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տիգրան Գևորգյանը, ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը, ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան, և «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցացիայի» ՀԿ նախագահ, ԵՊՀ պրոֆեսոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի