23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արգենտինայում դժգոհություններ են առաջացել Ադրբեջանի հետ մերձենալու քաղաքականության պատճառով

Վերջին շրջանում  ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում Արգենտինայի եւ Ադրբեջանի հարաբերություններում: Այսպես, հուլիսի սկզբին տեղի էր ունեցել Արգենտինայի արտգործնախարարի եւ ներքին առեւտրի քարտուղարի գլխավորած գործարարների պատվիրարկության այցը Ադրբեջանը, իսկ հուլիսի վերջին սպասվում է Ադրբեջանի արտգործնախարարի այցը Բուենոս Այրես:

Արգենտինյան պատվիրակության այցելությունն Ադրբեջան կարելի է առաջին հերթին կապել վերջերս ազգայնացված “YPF”  նավթային ընկերության նավթահանքերում  ադրբեջանական պետական նավթային SOCAR ընկերության
հավանական ներդրումների հետ: Իսկ ադրբեջանցիներն էլ, Մեքսիկայի եւ Կոլումբիայի փորձն ունենալով, փորձում են օգտագործել նավթն ու խավիարը իրենց “գործերը” առաջ տանելու համար: Այս պարագայում որոշակի վտանգ է
առաջանում, որ Արգենտինայի ղեկավարության` մինչ այժմ չեզոք դիրքորոշումը արցախյան հակամարտության վերաբերյալ կարող է որոշակի փոփոխություններ ունենալ:

Սակայն իրականում, ի տարբերություն նույն Մեքսիկայի եւ Կոլումբիայի դեպքերի, Ադրբեջանի հետ տնտեսական մերձեցումը եւ հարաբերությունների ակտիվությունը լուրջ անհանգստություն եւ դժգոհությունն է առաջացրել թե
Արգենտինայի ազդեցիկ հայ համայնքի, թե արգենտինյան հասարակության զգալի հատվածի մոտ: Խնդրի առնչությամբ բազմաթիվ հրապարակումներ են եղել արգենտինական մամուլում:

Հեղինակավոր “Clarin” օրաթերթը, հիշատակելով Ադրբեջանի կողմից վերջերս 1,5 մլրդ ԱՄՆ դոլարի սպառազինության գնման փաստը, որը կարող է ուղղվել Լեռնային Ղարաբաղի դեմ՝ զգալիորեն մեծացնելով տարածաշրջանում պատերազմի
վերսկսման վտանգը, գրում է, որ Արգենտինայի ձեռնարկած քայլերը միանշանակ ուղղված են Ադրբեջանի ռազմական նկրտումները խրախուսելուն:

Ադրբեջանա-արգենտինյան մերձեցումը առաջացրել է նաեւ քաղաքական գործիչների դժգոհությունը: Անդրադառնալով խնդրին, Արգենտինայի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Ռիկարդո Ալֆոնսինը պահանջել է, որ Արգենտինան պահպանի խնդրի (Լեռնային Ղարաբաղի) խաղաղ լուծման առնչությամբ իր դիրքորոշումը: Նա իր անհանգստությունն է արտահայտել առ այն, որ Ադրբեջանի հետ Արգենտինայի տնտեսական մերձեցումը կարող է հետեւանքներ ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ արգենտինյան դիրքորոշման վրա:

Պետք է ավելացնենք նաեւ, որ մամուլի կողմից կասկածի տակ է դրվում դեպի Ադրբեջան կատարած այցերի արդյունավետությունը: Ադրբեջան մեկնած գործարարները նշանակալի ձեռքբերումներ չունեցան, բացառությամբ ոչ այդքան կարեւոր մի քանի ոլորտներում պայմանավորվածությունների, սակայն հուլիսի վերջին նախատեսված արտգործնախարարի այցի ընթացքում  Ադրբեջանը կարող է նոր քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ:

Արգենտինական մամուլը անդրադարձել է նաեւ նոր, “շահավետ” գործընկերոջ ղեկավարություն  մեղքերին: Առաջատար “La Nacion” օրաթերթն իր “Առեւտրական առաքելություն Ադրբեջան” վերնագրով խմբագրականում նշում է, որ Ադրբեջանը կառավարվում է բացահայտ ավտորիտար ռեժիմի կողմից, իսկ ներկայիս նախագահ Իլհամ Ալիեւն իշխանությունը ժառանգել է հորից: Ըստ թերթի, վարչակազմը գործում է կոռուպցիայի մթնոլորտում, մեղադրվում է ընտրակեղծիքների համար եւ իշխող կուսակցությունն ընտրություններին միշտ հաղթանակում է հսկայական առավելությամբ: Հալածվում, բանտարկվում եւ հարձակումների են ենթարկվում անկախ լրագրողները, եւ ընդհանրապես մարդու իրավունքների պաշտպանությունը շատ ցածր մակարդակի վրա է գտնվում, ինչի համար երկիրը անընդհատ
քննադատվում է “Amnesty International եւ Human Rights Watch” կազմակերպությունների կողմից:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ