08 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Իտալացիները միլիարդավոր եվրոներ կներդնեն Հյուսիսային Կովկասում

Իտալական “Rizzani de Eccher” ընկերությունը միլիարդավոր եվրոներ է ներդնում` Հյուսիսային Կովկասում հյուրանոցային եւ կոմերցիոն համալիրներ կառուցելու համար, գրում է “Ведомости” թերթը:

Այս նախագիծն իրականացնելու արձանագրությունը կստորագրվի ՌԴ եւ Իտալիայի վարչապետներ Դմիտրի Մեդվեդեւի եւ Մարիո Մոնտիի ներկայությամբ հուլիսի 23-ին:

“Rizzani de Eccher”-ի հիմնական սեփականատեր Կլաուդիո դե Էկերը Մոսկվայում արդեն ունի նմանատիպ նախագծեր, որոնք պատկանում են գործարար Ռոման Աբրամովիչի ձեռնարկություններին:

Առայժմ նախատեսված է ներդնել 16 մլրդ եվրո: Համեմատության կարգով հարկ է նշել, որ չինական ընկերությունները տարածաշրջանում հանգստավայր կառուցելու համար պատրաստ են ներդնել 3 մլրդ դոլար, կորեական ընկերությունները` մեկ մլրդ:  Ընդհանուր առմամբ նախատեսվում է կառուցել մոտ 102 հազար հյուրանոցային համարներ, ավելի քան հազար կմ լեռնադահուկային լանջեր: Նախագծի շրջանակներում նախատեսվում է բացել 330 հազար աշխատատեղ, իսկ շինարարական աշախատանքների համար նախատեսված գումարը ավելի քան 600 մլրդ ռուբլի կկազմի:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ