25 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Միրգը՝ ձեզնից, գինը՝ մեզնից. 168 ժամ

Վերջերս շրջանառվող տեղեկատվությունների համաձայն` “Սպայկա” բեռնափոխադրող ընկերությունը, որը զբաղվում է նաեւ գյուղմթերքների մթերմամբ, սկսել է մթերման գործընթացը, սակայն մթերվող ապրանքների համար չի վճարում համապատասխան գումարը: Ըստ “168 ժամ” թերթի,  Կարբի գյուղի բնակիչները, ովքեր առաջիններից էին, որ իրենց մրգերն առաջարկել էին “Սպայկային”, հուսախաբ էին եղել` չստանալով ակնկալվող գումարները: Ըստ գյուղացիների, նույն ընկերության ներկայացուցիչները, առանց սահմանված պայմանագիր […]

Գազը թանկանալո՞ւ է. Հայկական ժամանակ

Ռուսական “Գազպրոմ” ընկերությանը մոտ կանգնած “Հայկական ժամանակ” թերթի աղբյուրների հաղորդմամբ, այս տարվա հոկտեմբերի 1-ից բարձրացվելու է Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը: Ըստ այդմ, 1000 խմ գազը ՀՀ սահմանին կարժենա 280 ԱՄՆ դոլար: Նույն աղբյուրների պնդմամբ, հաջորդ տարվա հունվարի 1-ից գազի գինը կդառնա արդեն 320 դոլար: Ներկայումս հայկական կողմը բանակցում է “Գազպրոմի” հետ, որպեսզի գազի գինը […]

Ժամկետանց ապրանքներ մայրաքաղաքի սուպեր-մարկետներում

Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչությունը Henaran.am-ի տեղեկություններով վերջին օրերին հերթական ստուգումներ է անցկացնում մայրաքաղաքի սուպեր-մարկետներում: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ժամկետանց ապրանքներ հայտնաբերվել են “Սթար” եւ “Երեւան-սիթի” սուպեր-մարկետներում: Ի դեպ, ըստ գործող օրենքի ժամկետանց է համարվում նաեւ այն ապրանքանիշը, որի վրա կա արտադրման ժամկետը, բայց նշված չէ պիտանիության ժամկետը: Նշենք նաեւ, որ Henaran.am-ի հետ զրույցում “Երեւան-սիթի”-ի […]

Վարչապետը հանձնարարեց ծառայողական քննություն անցկացնել

Այսօր կայացած կառավարության նիստում վարչապետ  Տիգրան Սարգսյանը անդրադառնալով լրատվամիջոցների այն հրապարակումներին, որ  սոցփաթեթներից օգտվելիս  չարաշահումներ կան, մասնավորապես  պետական ծառայողներից պահանջում են որոշակի գումար, հանձնարարեց հարցը պահել ուշադրության կենտրոնում: “Քանի որ սա պիլոտային նախագիծ է, հարկավոր է անմիջապես արձագանքել: Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին եւ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանին հանձնարարում եմ` ծառայողական հետաքննություն անցկացնել, լրագրողներից […]

Երկրում չբնակվողների առկայությունն ընտացուցակներում բացառելու համար ՄԻՊ-ն առաջարկում է օրենսդրական փոփոխություններ կատարել

,,Հիմնական շեշտադրումս ընտրությունների հետ կապված հետեւյալն է. միավանկ գնահատական չեմ տալու՝ արդար-ազատ, անարդար-անազատ, մասամբ արդար-մասամբ ազատ եւ այլն: Պատրաստ  եմ քննարկել  ամեն հատվածով առանձին՝ ընտրական ցուցակներ, նախընտրական քարոզչություն, քվեարկության օրվա բուն կազմակերպում, էական խախտումներ, ինչպիսիք են՝ ընտրակաշառք, վարչական ռեսուրսի օգտագործում եւ բռնությունների կիրառում, եվ  ի վերջո՝ բողոքարկումների մեխանիզմ՛՛,-այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում ներկայացնելով խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ իր […]

Առանց միջին խավի ամուր պետություն չի կարող լինել. վարչապետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում հանդիպել է Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի ունկնդիրներին: Գործադիրի ղեկավարը հանդես է եկել դասախոսությամբ, որով անդրադարձել է աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, առկա մարտահրավերներին եւ դրանց հնարավոր լուծումներին: Հանդիպմանը քննարկվել են նաեւ ՀՀ կառավարության գործունեության 2012-2017 թվականների ծրագիրը, Հայաստանում իրականացվող բարեփոխումներն ու դրանց ուղղությունները, որոնց վերաբերյալ ունկնդիրները ներկայացրել են իրենց տեսակետները: Տիգրան Սարգսյանը […]

Գյուղմթերքի շուկա կգործի նաեւ Կենտրոն վարչական շրջանում. քաղաքապետ

Այսօր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը  ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ միասին ծանոթացել է Կասյան փողոցում վերաբացված գյուղմթերքի շուկայի պայմաններին եւ շփվել գյուղմթերք վաճառողների, ինչպես նաեւ շուկայի այցելուների հետ: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետարանի կողմից գյուղմթերք արտադրողներին տարածքները տրամադրվել են անվճար, քաղաքապետարանն ապահովել է նաեւ տաղավարների, վրանների, կշեռքների ու սայլակների […]

Անջատել նյարդերը կամ հրաժարվել. Ազգ

“Արմենտել” բջջային օպերատորի ծառայությունները պարզապես զայրացնում են բաժանորդներին: Հաճախակի խափանվող բջջային կապը հուսախաբ է արել շատերին: “Ազգը” փորձեց 109 ծառայությունից պարզել, թե ի՞նչն է պատճառը եւ ինչո՞ւ է հաճախացել կապի նման վատ սպասարկումը: 109 ծառայության օպերատորին միանալու համար ավտոմատ համակարգը խնդրեց սպասել 5 րոպե, 5 րոպեից հետո կրկին հնչեց. “Խնդրում ենք մնալ կապի մեջ, մեր […]

Կարտոֆիլն ու սխալ կանխատեսումը

Հայաստանից այս տարի արտահանված  6,5 հազ. տ  պտուղ-բանջարեղենի մեջ մեծ տեսակարար կշիռ ունի ծիրանի բերքը՝ 4 հազար տ: Այսօր լրագրողներին տեղեկացնելով այս մասին`  ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը նշեց, որ այդ ցուցանիշն ավելի  կմեծանա: Գյուղատնտես Հ. Բերբերյանին  փոխնախարարը ՛՛գյուղատնտեսության Նոստրադամուս՛՛ անվանեց՝ լրագրողներին  հիշեցնելով, որ Հրաչ Բերբերյանը ժամանակին կանխատեսել էր, թե իբր ծիրանի բերք չի լինելու եւ  արտահանում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի