20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Տնտեսվարողներին առաջարկվել է վարձակալության պայմանագիր կնքել

Երեւանի քաղաքապետի տեղակալ  Վահե Նիկոյանը հանդիպել է Աբովյան- Կորյուն փողոցների խաչմերուկի գետնանցման  տնտեսվարողների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է   տնտեսվարողների բարձրացրած  հարցը: Վերջիններիս ներկայացվել է, որ Երեւանի քաղաքապետարանը ներկայումս մշակվում է մայրաքաղաքի գետնանցումների  կառավարման հայեցակարգը: Մինչ այդ, տնտեսվարողներին առաջարկվել է  մեկ տարի ժամկետով վարձակալության պայմանագիր կնքել: Գետնանցումների  կառավարման հայեցակարգի պատրաստ լինելուն պես կքննարկվի նաեւ  երկարաժամկետ պայմանագրեր […]

Լենինգրադյանով երթեւեկությունը սահմանափակվել է

Լենինգրադյան փողոցի ուղետարի կառուցման շինարարական աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 25-ի ժ.1300-ից ժամանակավորապես սահմանափակվել է երթեւեկությունը Լենինգրադյան փողոցի՝ Հալաբյան փողոցից մինչեւ Ծիծեռնակաբերդի խճուղի ճանապարհահատվածի 4 երթեւեկելի գոտիներով, հաղորդում են Երեւանի քաղաքապետարանից: Լենինգրադյան փողոցի հիշյալ ճանապարհահատվածի երկու երթեւեկելի գոտի­ներով տրանս­պոր­տային հոսքերի երթեւեկությունը կազմակերպվելու է Կիեւյան կամրջից դեպի Լենինգրադյան փողոցի, այնուհետեւ նաեւ՝ Ծիծեռնակաբերդի խճուղու ուղղությամբ, իսկ հանդիպակաց ուղղությամբ […]

Անվտանգ սնունդ ենք ուտելու. Ազգ

Սննդամթերքի անվտանգության ոլորտում Հայաստանի օրենսդրությունը կհամապատասխանեցվի Եվրոմիության պահանջներին, մասնավորապես ապրանքների ազատ տեղաշարժի դրույթին: Այս մասին գրում է “Ազգ”-ը: Կառավարության այս որոշման առնչությամբ երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ բոլոր սնունդ արտադրող ձեռնարկությունները պետք է ունենան ներքին հսկողությունՙ լաբորատորիաներ: Այդ լաբորատորիաներում նրանք պարբերաբար պարտավոր են ստուգել իրենց արտադրած սննդամթերքը: Սակայն եթե շուկայում հայտնաբերվի որեւէ սննդամթերք, որը […]

Քաջարանն այլեւս չի հետաքրքրում. Սյունիքի մարզպետը հանքը վաճառել է

Քաջարան գյուղն այսուհետ չի հետաքրքրի Զանգեզուրի պղնձամոլեբդինային կոմբինատին: Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, Կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը գնել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին պատկանող Գեղվաձորի հանքը եւ ներդրումներ է անելու այդտեղ: Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ Քաջարան գյուղը ճանաչվել էր գերակա շահ եւ տրվել էր կոմբինատին: Սա զայրացրել էր քաջարանցիներին, որոնք բողոքի տարբեր ակցիաներ կազմակերպեցին: Կոմբինատի մասնագետներն […]

Վերականգնվելու են ՛՛Գոռավանի ավազուտներ՛՛ և ՛՛Արփի լիճ՛՛ արգելոցները

Կառավարության այսօրվա նիստին հաջորդած ճեպազրույցի ընթացքում Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը պարզաբանումներ է տվել ՛՛Գոռավանի ավազուտներ՛՛պետական արգելավայրի վերականգնման աշխատանքների 2013-2015թթ. ծրագրի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից KfW միջազգային զարգացման բանկի միջոցով ֆինանսավորվող “Գերմանիայի և Հայաստանի միջև ֆինանսական համագործակցության. Բնապահպանական ծրագիր Հարավային Կովկասում` Հայաստանում Արփի լիճ Ազգային Պարկի ստեղծում” ծրագրի գործողությունների իրականացումը մինչև 2012 թվականի նոյեմբեր ամիս […]

Այսօրվանից մենք այս ծրագիրը պետք է կյանքի կոչենք. ՀՀ վարչապետ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Մինչեւ օրակարգի հաստատումը նա դիմել է նիստի մասնակիցներին. ՛՛Ես ցանկանում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից շնորհակալություն հայտնել ՀՀ Ազգային ժողովի մեր գործընկերներին` այս երկու օրվա ընթացքում կառավարության ծրագրի քննարկման համար։ Խիստ շահագրգիռ քննարկում տեղի ունեցավ, եւ մեր ծրագիրն արժանացավ Ազգային […]

Ձմեռը հանելու կառավարություն է. Ալիկ Արզումանյան

ԱԺ “Ժառանգություն” խմբակցության անդամ, “Ազատ դեմոկրատ” Ալիկ Արզումանյանը ցանկանում էր կառավարության ներկայացրած ծրագրի մեջ աղյուսակներ ու թվեր տեսնել, բայց, ինչպես ինքն ասաց, այսօր խորհրդարանում, ներկայացված փաստաթուղթը բարի ցանկությունների, լավ մտադրությունների հռչակագիր է: “Պետք է դառնա, պետք է կատարվի, անվճար տրամադրվելու է, ընդլայնվելու է, ստեղծվելու է,  ապահովվելու…”, – Ալեքսանդր Արզումանյանն առանձնացրեց կառավարության ծրագրի  դրույթների դեկլարատիվ բառերն […]

Փաստաթուղթը մեղմ ասած ծրագիր չէ. նախկին վարչապետը` գործող վարչապետի ծրագրի մասին

“Ներկայացված ծրագիրը մասնագիտորեն որեւէ քննադատության չի դիմանում:  Փաստաթուղթը մեղմ ասած ծրագիր չէ”,-քիչ առաջ խորհրդարանում հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` անդրադառնալով խորհրդարանի դատին ներկայացված կառավարության ծրագրին: Հրանտ Բագրատյանն ասաց, թե մասնագիտորեն ասած, ծրագիր է կոչվում այն փաստաթուղթը, որը սահմանափակ է ժամանակի եւ ռեսուրսների մեջ եւ ենթադրում է որոշակի նպատակով կատարվող ծախսեր, մինչդեռ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի