04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հայաստանն ու Ավստրիան տնտեսական զարգացման վերաբերյալ համաձայնագիր կնքեցին

 

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով երեկ երեկոյան պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերը տիկնոջ՝ Մարգիթ Ֆիշերի հետ: Այսօր Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Ավստրիայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել են երկու երկրների նախագահների բանակցությունները նեղ, ապա՝ ընդլայնված կազմով:

 Հայաստանի և Ավստրիայի նախագահները բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում, իսկ մինչ այդ երկու երկրների նախագահների մասնակցությամբ ՀՀ ֆինանսների նախարարը և ՀՀ-ում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպանը զարգացմանն ուղղված համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել Հայաստանի Հանրապետության կառավարության և Ավստրիայի Հանրապետության կառավարության միջև:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ