08 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Հայաստանում ՏՏ ոլորտը առաջընթաց է ապրում

 “Ձեռնարկությունների ինկուբատոր” հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը լրագորղների հետ հանդիպմանն ասաց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների  ոլորտում տեղի ունեցող զարգացումները ցույց են տալիս, որ Հայաստանը բավականաչափ լուրջ մակարդակի վրա է: Միայն վերջին երկու տարում  նորաստեղծ կազմակերպություններն 10 տոկոսով աճ են գրանցել “Հետեւաբար` պահանջարկը բերում է նոր աշխատատեղերի ձեւավորման եւ աշխատավարձերի բարձրացման”,-ասաց Բ. Ենիգաբարյանը:

ՏՏ ոլորտի հաջողություններից են նաեւ, Գյումրիում եւ Արցախում իրականացվող ծրագրերը. 2012-ին Արցախ են մտել ամերիկյան եւ ֆրանսիական բրենդեր համարվող 3 մեծ կազմակերպություն, իսկ Գյումրիում գործում է 4 լաբորատորիա, որոնցից մեկն ինժեներական է:

Այս ոլորտում բավականաչափ հաջողություն է գրանցել Microsoft ընկերության ինովացիոն հայաստանյան կենտրոնը, որը հանդիսանում է ընկերության աշխարհի լավագույն 10 կենտրոննեից մեկը, որտեղ աշխատում է 1000-ից ավելի մարդ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ