23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Գազը թանկանալո՞ւ է. Հայկական ժամանակ

Ռուսական “Գազպրոմ” ընկերությանը մոտ կանգնած “Հայկական ժամանակ” թերթի աղբյուրների հաղորդմամբ, այս տարվա հոկտեմբերի 1-ից բարձրացվելու է Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը: Ըստ այդմ, 1000 խմ գազը ՀՀ սահմանին կարժենա 280 ԱՄՆ դոլար:

Նույն աղբյուրների պնդմամբ, հաջորդ տարվա հունվարի 1-ից գազի գինը կդառնա արդեն 320 դոլար: Ներկայումս հայկական կողմը բանակցում է “Գազպրոմի” հետ, որպեսզի գազի գինը չփոխվի կամ թանկացումները լինեն ավելի քիչ: Սակայն, թերթի աղբյուրների փոխանցմամբ, բանակցությունների առաջին փուլի ընթացքում “Գազպրոմին” համոզել չի հաջողվել: Բանակցությունները դեռ շարունակվում են, բայց դրանց լավատեսական հեռանկարը չափազանց փոքր է:

Թերթը նշում է, որ ներկայումս ՀՀ-ին գազը, ըստ պաշտոնական տվյալների, “Գազպրոմը” մատակարարում 11000 խմ-ն 180 դոլարով, իսկ ՀՀ մաքսային ծառայության հրապարակած տվյալներով` 220 դոլարով: Եթե ՀՀ-ին մատակարարվող գազը թանկանա, ապա առնվազն նույն չափով գազը կթանկանա նաեւ սպառողների համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ