20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Կառավարությունը մերժեց Բագրատյանին

Կառավարության այսօրվա նիստում որոշվեց մերժել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հեղինակած Բագրատյանի հեղինակած` “Նվազագույն ամսական աշխատավարձի մասին” օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը: Հ. Բագրատյանն առաջարկում է նվազագույն աշխատավարձը 32.500 դրամի փոխարեն դարձնել 72.500 դրամ:

Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը նշեց, որ դա շատ ցանկալի արդյունք է, սակայն այն անմիջապես կատարելը կստեղծի տնտեսական իրական խոչընդոտներ, բացի դա կառավարության ծրագրում արդեն դրված է նվազագույն աշխատավարձի կրկնապատկման հարցը:

՛՛Միանգամից այդպիսի բարձրացումը ոչ միայն տնտեսական արդյունքներ չի տա, այլև կվատթարացնի վիճակը՛՛,-հավելեց նախարարը: Եթե բարձրացվի աշխատավարձի սանդղակի միայն ներքևի մասը, այսինքն՝ բարձրացվի միայն նվազագույն աշխատավարձը, ապա դա կարժենա 28 մլրդ դրամ: Բացի դա գործատուները չեն գրանցի աշխատողներին, իսկ դա կբերի լրացուցիչ ստվերայնության:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ