17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

2011-ը բեկումնային էր. Տիգրան Սարգսյան

2011 թվականը կարելի է բնութագրել որպես տնտեսական վերականգնումն ամրապնդող տարի: Քիչ առաջ խորհրդարանում ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` ներկայացնելով բյուջեի կատարողականը:

Վարչապետի խոսքով, նախորդ տարվա արդյունքները հնարավորություն են տալիս արձանագրել, որ ՀՀ տնտեսությանը հաջողվեց մտնել վերականգնման փուլ:

Վարչապետի խոսքով` 2010-ի վերջին մի  շարք գործոնների ազդեցությամբ, ձեւավորվել էր բարձր գնաճային միջավայր, տարեվերջին արձանագրվել էր 9,4  տոկոս գնաճ, որը բնորոշ չէր ՀՀ-ին, քանի որ մինչճգնաժամային տարիներին ՀՀ-ն ապահովում էր մինչեւ 3 տոկոս գնաճ:

Գնաճային խոչընդոտները, գործադիրի ղեկավարի խոսքով` թե տնտեսական աճի, թե սոցիալական ապահովվածության առումով լուրջ խնդիրներ առաջացրեցին:

“Մենք կարող ենք արձանագրել, որ 2011 թվականը բեկումնային էր, քանի որ  էապես նվազեց գնաճի ցուցանիշը, եւ մենք ունեցանք տնտեսական աճ, որը երկու անգամ բարձր էր, քան երկու 2010 թվականին ”,-հայտարարեց վարչապետը եւ հավելեց, որ  նախորդ տարի էապես հաջողվեց բարելավել հարկահավաքման գործընթացը,  բարելավել հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը` ստեղծելով հիմքեր, որ 2012-ին հնարավորություն ստեղծվի շուրջ0,6 տոկոսով ավելացնել հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը:

“Մեզ հաջողվեց հաղթահարել հիմնական մարտահրավերները եւ մարտ ամսվա ամենաբարձր գնաճային կետից, որը կազմում էր 11,6 տոկոս, տարեվերջին այդ ցուցանիշը կազմեց 4,7 տոկոս”,-ընդգծեց Տիգրան Սարգսյանը` այնուհետ ըստ ոլորտների ներկայացնելով տնտեսական ցուցանիշները:

Արդյունաբեևրությունը նախորդ տարվա համեմատ, վարչապետի խոսքով, ունեցավ բարձր  աճի տեմպեր` 13,5 տոկոս աճ, ընդհանուր տնեսական աճին նպաստելով 2,1 տռոկոսային կետով, ինչն ապահովվել է արտահանող հատվածին խթանելու կառավարության նիջոցառումների շնորհիվ:

Տիգրան Սարգսյանի խոսքով, այս ցուցանիշը վկայում է, որ  ՀՀ-ում տեղի է ունենում տնտեսության դիվերսիֆիկացիա:

2010 թվականի գյուղատնտեսության աննախադեպ անկումից հետո Տիգրան Սարգսյանի խոսքով, 2011-ին արձանագրվեց 13,7 տոկոս աճ:

Վարչապետը շարունակում է ներկայացնել բյուջեի կատարողականը: Հիշեցնենք, որ այսօրվանից ԱԺ մշտական հանձնաժողովներում մեկնարկեց “2011թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ