14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Գլոբալ տաքացման պատճառած վնասը 1,2 տրիլիոն դոլար է կազմում

Համաշխարհային տնտեսության աճի դանդաղեցումը` կապված գլոբալ տաքացման հետ, գնահատվում է Համախառն ներքին արդյունքի 1.5 տոկոսի չափով կամ տարեկան 1,2 տրիլիոն դոլար: Այդ մասին նշվում է կլիմայի փոփոխություններին ավելի շատ ենթարկված երկրների միության` “DARA group” եւ “Climate Vulnerable Forum” ոչ կառավարական եվրոպական կազմակերպության ուսումնասիրության մեջ: Միջին ջերմաստիճանի աճը եւ շրջակա միջավայրի աղտոտման հետ կապված ծախսերը կհանգեցնեն […]

“Արմավիան” վաճառվում է. Հայկական ժամանակ

“Արմավիա” ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը երեկ “Հայկական ժամանակի” թղթակցի հետ զրույցում հաստատել է մամուլում տեղ գտած լուրը, թե ներկայումս բանակցություններ են ընթանում ընկերության բաժնետոմսերը վաճառելու շուրջ: “Երեք տարի բոլորը մեր փոխարեն ասում էին, որ վաճառում ենք, այժմ մենք ենք այդ մասին ասում”,-ասել է նա: Վերջինս չի մանրամասնել, թե ում հետ են ընթանում բանակցությունները: “Արմավիայից” սակայն, […]

Սփյուռք չի գնում փող ուզելու

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի,  երիտասարդության եվ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային  հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում սկսվել է ՀՀ սփյուռքի, կրթության եվ գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի  նախարարությունների, ինչպես նաեւ ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ու Հայաստանի  հանրային  հեռուստառադիոընկերության խորհրդի` 2011 թվականի պետական բյուջեի հաշվետվությունների քննարկումը: Իր ղեկավարած ոլորտի հաշվետվությունը ներկայացրեց ՀՀ […]

Նախկինի պաշտոնանկությունից հետո “մոլորվել” են

Կառավարությանն ուղղված ՀՀ նախագահի սուր քննադատությունից հետո “ատկատ” բառը սավառնում է հայկական երկնքում: Henaran.am-ին հայտնի է դարձել, որ քաղաքաշինության նախկին նախարար ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանի պաշտոնանկությունից հետո նախարարության որոշ ենթակայություններ անորոշ վիճակում են հայտնվել` մասնավորապես, նախարարության տենդերները իրականացնող կազմակերպությունները: Նախարարության մեր աղբյուրները նշում են, թե քանի որ բոլոր պայմանավորվածությունները նախկինի օրոք են եղել, ներկայում փակուղի է`  […]

Ուրիխանյանը մտահոգ է պատգամավորների նյարդերի համար

ԱԺ-ին 2011 թվականից պետական բյուջեով հատկացվել է 2 միլիարդ 972 միլիոն դրամ: Կատարողականը կազմել է 99,92 տոկոս: Ծախսերն իրականացվել են հիմնականում հինգ ծրագրերով: Քիչ առաջ այս մասին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային  հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար  Գուրգեն Դումանյանը: Հիշեցնենք, որ նիստին քննարկվում է “Հայաստանի  Հանրապետության  […]

Ինչու են նախագահի կայք էջում բացակայում Քոչարյանի հրամանագրերը

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանից քիչ առաջ խորհրդարանում  ԱԺ “Ժառանգություն” խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը հետաքրքրվեց, ինչու են ՀՀ նախագահի գործող կայք-էջում բացակայում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրերը: “Ինչու չկա, ջնջված է “,-հարցրեց պատգամավորը: “Մեր կայք- էջը չի կատարում պաշտոնական իրավական բազայի դեր դրա համար կան այլ ռեսուրսներ` Արլիս եւ Իրտեկ: Ծանրաբեռնվածությունը սերվերի վրա,   թարմացումները […]

“Արմավիա”-ն վերականգնում է Երեւան-Ֆրանկֆուրտ-Երեւան չվերթը

2012 թ. Հոկտեմբերի 30-ից “Արմավիա” միջազգային ավիաընկերությունը  վերականգնում է Երեւան-Ֆրանկֆուրտ-Երեւան  պարբերական չվերթները: Ֆրանկֆուրտը տեղակայված է Մայն գետի երկու ափերին եւ հանդիսանում է Եվրոպայի խոշորագուն ֆինանսական ու տնտեսական կենտրոններից մեկը: Ֆրանկֆուրտի օդանավակայանը` Fraport-ը — մայրցամաքային Եվրոպայի խոշորագույն օդանավակայանն է եւ իր մեծությամբ երկրորդը Եվրոպայում` անգլիական “Հիթրոու”-ից հետո:  Երեւան-Ֆրանկֆուրտ-Երեւան   չվերթը /U8 103/104/ կիրականացվի շաբաթը մեկ անգամ: […]

2011թ պետբյուջեի եկամուտներին, ծախսերին եւ պակասուրդին ամրագրված ցուցանիշներն արժանահավատ են. ՎՊ

ՀՀ  Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց ՀՀ վերահսկիչ պալատի եզրակացությունը “ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի կատարման մասին” տարեկան   հաշվետվության վերաբերյալ: Նա տեղեկացրեց,  որ ուսումնասիրելով հաշվետվությունը` ՀՀ Վերահսկիչ պալատը եզրակացրել է, որ ՀՀ կառավարության կողմից  ՀՀ  Ազգային ժողով  ներկայացված “ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ” տարեկան հաշվետվությունում եկամուտներին, ծախսերին եւ […]

ՀՀ գլխավոր գանձապետը ներկայացրեց 2011թ. պետբյուջեի կատարման հիմնական ցուցանիշները

Սեպտեմբերի 24-ին ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում սկսվեցին “2011 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարման մասին” տարեկան հաշվետվության քննարկումները: Նիստին ներկա էր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց  2011 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարման արդյունքները: Այնուհետ  ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց 2011 թվականի պետական բյուջեի […]

Մանկապարտեզներին սուրճ, բաստումրա եւ սուջուխ են մատակարարել. ՏՄՊՊՀ-ն նյութերը կուղարկի դատախազություն

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ավարտեց ուսումնասիրությունները՝ մանկապարտեզներում պետական գնումների շրջանակում ձեռք բերվող սննդամթերքի ոլորտում: Ուսումնասիրության նպատակն էր պարզել, թե որքանով են արդյունավետ օգտագործվում պետության կողմից մանկապարտեզներին հատկացվող ֆինանսական միջոցները և որքանով են բարեխիղճ աշխատում սննդի մատակարար հանդիսացող տնտեսվարողները: Վարույթի շրջանակներում մանրամասն ուսումնասիրվել է հանրապետության ողջ տարածքում գործող 575 մանկապարտեզների գործունեությունը: Արդյունքում բացահայտվել են ոչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի