16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայաստանում կկառուցվեն մինչև 500 հա ժամանակակից ջերմատներ

Հայաստանում ժամանակակից ջերմատների կառուցման և զագացման ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակներում “Հայկական բերքի առաջմղման կենտրոն” ՓԲ ընկերությունը շարունակում է բանակցություններ վարել մի շարք երկրների ջերմատներ արտադրող առաջատար ընկերությունների հետ` ջերմատնային արդյունավետ տեխնոլոգիաները Հայաստանում ներդնելու և այդ ներդրումները մատչելի պայմաններով վարկավորելու ուղղությամբ:

Այդ նպատակով սույն թվականի սեպտեմբերի 25-26-ը ընկերության հրավերով Հայաստանում էր ջերմոց արտադրող ֆրանսիական RICHEL GROUP կազմակերպության ԱՊՀ և մերձբալթյան տարածաշրջանների պատասխանատու Բրիս Ռիշելը:

Բրիս Ռիշելը “Հայկական բերքի առաջմղման կենտրոն” ՓԲ ընկերությանը և ներդրողներին ներկայացրեց RICHEL GROUP-ի կողմից արտադրվող ջերմատները, ջերմատների տեխնոլոգիական հնարավորությունները և կառուցման պայմանները, ինչպես նաև ջերմատների ձեռքբերման ֆինանսավորման հնարավորությունները: Քննարկումների արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց RICHEL GROUP-ից ջերմատների ձեռքբերումները մինչև 5 տոկոս տարեկան տոկոսադրույքով վարկավորելու վերաբերյալ: Վարկավորումը կիրականացվի ֆրանսիական առևտրային բանկերի կողմից` ֆրանսիական COFACE ընկերության երաշխավորմամբ:

ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած Նորագավիթ թաղամասին հարող տարածքում ջերմատների կառուցման և զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում Նորագավիթ թաղամասին հարող տարածքում 3 տարիների ընթացքում կկառուցվեն մոտ 50 հա ընդհանուր տարածքով ջեռուցվող ջերմատներ: Ընդհանուր ծրագիրը նախատեսում է մասնավոր ներդրողների ներգրավմամբ Հայաստանում կառուցել մինչև 500 հա ժամանակակից ջերմատներ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ