16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Գոմեշի մսատերերը. վարչապետը մեջն է

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը այսօր հրապարակեց այն ընկերությունների անունները, ովքեր գոմեշի միս են ներկրել  2011 եւ 2012թ.-ին: Դրանք են   “Ալեքս Գրիգը”՝ , “Պարգեւ” “Մոկոնաց” “Արմեն Համիկ եղբայրներ”, “Ունիվերսալ Ավան” ընկերությունները: Ի դեպ, մեզ հաջողվեց պարզել, որ այդ ընկերությունների մի մասը գրանցված չէ իրական սեփականատերերի անունով:

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, այս ընկերությունները պատկանում են պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, ՀՅԴ-ական Արթուր Աղաբեկյանին, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանին: Վերջինիս հետ փայատեր է նաեւ ԼՂՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանը:

Հիշեցնենք, գոմեշի մսի հետ կապված ողջ սկանդալը զարգացավ այն բանից հետո, երբ հայտնի դարձվ, որ Հնդկաստանից սատկած գոմեշի միս է ներկրվել Հայաստան եւ իրացվել: Այս պատմությունը կապվում էր Տիգրան Սարգսյանի հետ :

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ