Օսկանյանը՝ օտարերկրյա ներդրումներից

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշներին և օտարերկրյա ներդրումներին: Վերջիններիս առաջխաղացման համար Օսկանյանն առանձնացրել է չորս կետ: ՛՛Հայաստանի մակրոտնտեսական մտահոգիչ ցուցանիշներից մեկը օտարերկրյա ներդրումների կտրուկ անկումն է: Դա մտահոգիչ է, որովհետև բոլորի համար էլ պարզ է, որ առանց արտաքին լուրջ ներդրումների հնարավոր չէ կայուն տնտեսական զարգացում ապահովել: […]