17 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Ալեքսան Հարությունյանը խորհուրդ տվեց Լեւոն Զուրաբյանին իր թղթերով մոտենալ Հրանտ Բագրատյանին

Խորհրդարանն այսօր շարունակեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախորդ տարվա հաշվետվության քննարկումը: Խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը շարունակեց պատասխանել երեկ պատգամավորների կողմից հնչեցված հարցերին ու դիտարկումներին:

Ալեքսան Հարությունյանը նկատեց ,  թե ԱԺ ԱԺ ՀԱԿ խմբակցությունում շատ լավ տնտեսագետ կա եւ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին խորհուրդ տվեց իր թղթերով մոտենալ Հրանտ Բագրատյանին: “Նա հանրամատչելի իրեն կբացատրի, որ այն, ինչ այստեղ հնչեց անհեթեթություն է”,-հայտարարեց Ալեքսան Հարությունյանը` անդրադառնալով Հանրայինի գովազդի ծավալների վերաբերյալ երեկ Լեւոն Զուրաբյանի արած հայտարարությանը:

Լեւոն Զուրաբյանը վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեց ու հայտարարեց.”Ալիկ Հարությունյանն ասում է, որ դա անհեթեթություն է, որը Բագրատյանը մեզ պետք է ապացուցի, ես կառաջարկեի շատ ավելի լուրջ մոտեցում , եթե բան ունեք ասելու ուղղակի հրապարակեք, որ թիվն  է սխալ: Դուք անգամ համարձակություն չգտաք Ձեր մեջ փորձել արգումենտներով դա հերքել, որովհետեւ Դուք արգումենք չունեք, որովհետեւ գործում է այն թալանը, որի մասին ես երեկ ասացի”:

Հարցի քննարկումն այսքանով ավարտվեց: Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին լրանում է Ալեքսան Հարությունյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ