26 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նվազագույն աշխատավարձը կբարձրանա. նախագիծը ներկայացվեց խորհրդարանին

Հայաստանում նախատեսվում է նվազագույն աշխատավարձը բարձրացնել` սահմանելով  35 հազար դրամ` գործող 32 հազար հինգ հարյուրի փոխարեն: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը` ներկայացնելով “Նվազագույն աշխատավարձի մասին” ՀՀ  օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:

Վաչե Գաբրիելյանի խոսքով, սա նվազագույն աշխատավարձը 5 տարվա ընթացքում կրկնապատկելու կառավարության ծրագրի կյանքի կոչման առաջին քայլն է: Նախարարի ներկայացմամբ, նախատեսվում է  2014 թվականին նվազագույն աշխատավաձը սահմանել 45 հազար դրամ:

Վաչե Գաբրիելյանը նշեց, որ կառավարությունը նվազագույն աշխատավարձի բարձրացումն իրականացնում է այն չափով, որը հնարավորություն է տալիս, թե բյուջեի միջոցներն ուղղորդել ըստ անհրաժեշտության, թե խուսափել  բիզնեսի վրա  կտրուկ ներգործելուց եւ աշխատատեղերի կրճատումից, ինչպես նաեւ` ստվերի ավելացումից:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ