25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սիբիրախտ Հայաստանում. Հայկական ժամանակ

Հայաստանում սիբիրախտով մարդկանց վարակման դեպքեր են գրանցվել: Երեկ “Հայկական ժամանակի”-ին հայտնի է դարձել, որ Վարդենիսում շուրջ տասը մարդ վարակվել է այդ հիվանդությամբ եւ գտնվում է “Մարտունի” բժշկական կենտրոնում (Գեղարքունիքի մարզ):

Բուժկենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Կարապետյանը թերթի թղթակցին փոխանցել է, որ բոլոր տասը դեպքերում սիբիրախտ ընդամենը կասկածվում է, եւ միայն լաբորատոր հետազոտության արդյունքների ստացումից հետո հնարավոր կլինի հստակ ասել` հիվանդների մոտ իսկապես սիբիրա՞խտ է, թե՞ ոչ: Լաբորատոր հետազոտության արդյունքներն, ըստ նրա, հայտնի կդաոնան գալիք շաբաթվա սկզբին:

Ավելի ուշ խնդրի առնչությամբ այս նույն պարզաբանումը թերթի թղթակիցը ստացել է նաեւ ՀՀ առողջապահության նախարարությունից: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության լրատվության բաժնից էլ հայտնել են, որ ՀՀ առողջապահության նախարարությունը երկու օր աոաջ նամակով տեղեկացրել է այս ծառայությանը, որ Երեւանում սիբիրախտով վարակման մեկ դեպք է գրանցվել, եւ դա էլ կրկին առայժմ միայն կասկածվում է, փորձաքննության արդյունքները չկան: Նախարարությունն այս տեղեկության առնչությամբ  թերթի  թղթակցին որեւէ մեկնաբանություն չի տվել:

“Նշենք, որ մարդիկ սիբիրախտով վարակվում են այդ հիվանդությունը կրող կենդանիների կամ մսեղենի հետ շփումից, ինչպես նաեւ սննդի մեջ վարակված միս կամ մսամթերք օգտագործելիս: Հիվանդությունը թեեւ բուժվում է, սակայն մահացության դեպքերը քիչ չեն: Սիբիրախտը մարդուց մարդուն չի փոխանցվում: Ամեն դեպքում, մինչ փորձաքննությունների արդյունքները հայտնի դառնան, եւ պարզվի` իրականում ինչն ինչոց է, շատ կարեւոր է, որ բնակչությունը զգոն լինի, անհրաժեշտ է գնել միայն սառնարաններում պահվող եւ համապատասխան փորձաքննություն անցած միս, անհրաժեշտ է նաեւ պահանջել փորձաքննություն անցնելու մասին վկայող կտրոնը` համոզվելու համար, որ միսը աոողջ անասունի է: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կոչ է անում, անկախ այս պատմությունից, սովորություն դարձնել եւ գնել միայն սառնարաններում պահվող եւ “աոողջ” լինելու մասին վկայական ունեցող միս”,- եզրափակել է թերթը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ