17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կառավարությունը կուսակցություններին կտրամադրի 40.595.200 դրամ գումար

ՀՀ խորհրդարանական ընտրություններում 3% և ավելի ձայն հավաքած կուսակցություններին ու կուսակցությունների դաշինքներին կառավարությունը ֆինանսական աջակցություն կտրամադրի:

ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը նշեց, որ որոշումը բխում է  ՀՀ կուսակցությունների մասին օրենքից: Ըստ այդմ` գումարը կբաշխվի հետեւյալ համամասնությամբ.

Հայաստանի Հանրապետական կուսակցությանը կտրամադրվի 18.204.300 դրամ, “Բարգավաճ Հայաստան” կուսակցությանը՝ 12.457.100, “Հայ ազգային կոնգրես” ընդդիմադիր դաշինքին՝ 2.928.900, “Ժառանգություն” կուսակցությանը՝ 2.383.600, “Հայ հեղափոխական դաշնակցություն” կուսակցությանը՝ 2.343.900, “Օրինաց երկիր” կուսակցությանը՝ 2.277.400:

Ընդհանուր առմամբ կառավարությունը պետական բյուջեից կուսակցություններին կտրամադրի 40.595.200 դրամ գումար:

Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում համամասնական ընտրակարգով 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին աջակցության նպատակով “Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին” ՀՀ օրենքով նախատեսված են 69.591.700 դրամի չափով հատկացումներ:

Վերը նշված գումարից 28.996.500 դրամը բաշխվել է ՀՀ Ազգային ժողովի 2007 թվականի ընտրություններում համամասնական ընտրակարգով 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցությունների միջև:

Գումարի մնացած մասը` 40.595.200 դրամը սահմանված կարգով ենթակա է բաշխման ՀՀ Ազգային ժողովի 2012 թվականի ընտրություններում համամասնական ընտրակարգով 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների միջև:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ