16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Վտանգավոր սողանք Կապանում

Կապանի քաղաքապետարանը դիմել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն՝խնդրելով   միջոցներ ձեռնարկել  նախկին Շահումյան ավանի մոտակայքում` “Դինո գոլդ մայնինգ քամփնի” ՓԲԸ հարակից տարածքում օրեր առաջ ակտիվացած սողանքային երեւույթները մասնագիտական փորձաքննության ենթարկելու:

Սեպտեմբերի 20-ին տեղի ունեցած սողանքն ընդգրկում է 2,5 հա տարածք: Հողային զանգվածի շարժման դեպքում կվնասվեն կոմբինատի վարչական շենքերը, եւ 200մ հեռավորության վրա անցնող Կապան-Գորիս ճանապարհահատվածը: Այս տարածքում գտնվում են նաեւ բարձրավոլտ էլեկտրասյուներ: Սողանքի առաջին արձանագրումից հետո երկու օր անց 78 սմ նորից շարժվել է հողատարածքը: Մասնագետների սողաքնի ակտիվացման մի քանի պատճառ են նշում. ներքին ջրերի հոսք, ստորգետնյա հանքում իրականցվող պայթեցումներ, երկրաշարժ եւ այլն:

Ավելացնենք, որ օգոստոս-սեպտեմբերին Կապանում 3-4 բալանոց երկրաշարժեր են գրանցվել:

Սողանքային գոտին մասնագետների կողմից այս պահին համարվում է խիստ վտանգավոր, որի պատճառով տեղադրված են մարդկանց մուտքը տվյալ տարածք արգելող զգուշացնող վահանակներ, տեղական լրատվամիջոցներով եւ բնակիչները իրազեկվել են:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ