15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ի վերջո, ո՞ւմ ձվերն են թարմ

2012թ. սեպտեմբերի 12-13-ին իրացման կետերում կատարված ձվի շուկայի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ “Լուսակերտ ՏԹՖ” ՍՊԸ-ի կողմից 08.09.12թ. եւ  13.09.12թ. օրերին արտադրված, ”Արզնի Տոհմային ԹՏԽ” ԲԲԸ-ի կողմից 10.09.12թ. արտադրված, “Աշտարակ ձու” ՍՊԸ-ի կողմից 29.08.12թ., 03.09.12թ. եւ 05.09.12թ. օրերին արտադրված ձվերը հանդիսանում են ոչ թարմ: Լաբորատոր փորձաքննության եւ փորձագիտական եզրակացության արդյունքում պարզվել է նաեւ, որ մակնշման եւ արտադրության օրերը չեն համապատասխանում:

Արտադրող տնտեսավարողներին տրվել է ձվի նշված խմբաքանակների՝ շուկայից հետկանչման հանձնարարական:

Ծառայությունը կոչով դիմում է սպառողներին պահպանել զգոնություն եւ մինչեւ իրացման ցանցից ամբողջ խմբաքանակի դուրսբերումը ձեռք չբերել եւ չօգտագործել ձու նշված խմբաքանակներից:

 

ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ