14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նախկին վարչապետը “այո” կամ “ոչ” է ուզում

Կենսաթոշակային համակարգի բարեփոխումների փաթեթը շարունակվում է քննարկվել խորհրդարանում: ԱԺ խմբակցություններից  հատկապես ակտիվ են ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն: Կոնգրեսի` տնտեսական հարցերով “ծանր հրետանին”` Հրանտ Բագրատյանը շարունակում է հարցի զեկուցողներին հարցեր ուղղել:

Հրանտ Բագրատյանն ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանից հետաքրքրվեց, թե կարդացել է արդյոք նա կենսաթոշակային բարեփոխումների ՀԱԿ-ի ծրագիրը եւ ուսումնասիրել է արդյոք ՌԴ եւ Էստոնիայի փորձը: Հարցերը հնչեցնելուց հետո Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ “այո” կամ “ոչ” պատասխան է ուզում:

“Երբ որ քննարկում էինք, այո, ես ուսումնասիրել եմ ձեր ծրագիրը, համադրել եմ մերի հետ ու ասեմ` սկզբունքային շատ տարբերություններ չկան”,-ընդդիմադիր պատգամավորի հարցին պատասխանեց Հակոբ Հակոբյանն ու շարունակեց, թե  Էստոնիայում եւ Ռուսաստանում չի եղել այս հարցի ուսումնասիրության համար, բայց իրենց ունեցած փորձը, որքան հնարավոր էր գրականությունից եւ մարդկանց հետ շփումներից ուսումնասիրել, ուսումնասիրել է:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ