16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Անասուններին “թաքուբիր” են պատվաստում

Henaran.am-ի խմբագություն  են դիմել Արարատի մարզի մի շարք գյուղացիներ բողոքելով անասունների պատվաստման գործընթացից: Նրանց խոսքով` (չցանկացան ներկայանալ)՝  անասուններին “թաքուբիր” են պատվաստում: Ավելին, հիվանդությունների ժամանակ էլ անասնաբույժները յուրաքանչյուր կովին կամ ոչխարին չեն պատվաստում:

Henaran.am-ը պարզաբանման նպատակով զրուցեց Գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Վահագն Մարտիրոսյանի հետ: Վերջինս մեզ հայտնեց, որ անասուններն ամբողջությամբ սրսկվում են: Չի պատվաստվում անասունների միայն այն գլխաքանակը, որը դեռևս չի իջեցվել արոտավայրից:

՛՛Կան պետական անվճար  ծառայություններ, կան վճարովի ծառայություններ: Եթե որևէ մեկը հրաժարվում է պետական ծառայությունից, ապա ոչ մեկը չի կարող նրան պարտադրել օգտվել դրանից՛՛:

՛՛Անասնաբուժսանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն՛՛ ՊՈԱԿ-ի ղեկավար Մամիկոն Գասպարյանը գյուղացիների բողոքը արդարացված չհամարեց, հավելելով, որ անգամ անապահով բնակավայրերում ևս պատվաստումներ արվում են:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ