16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Օսկանյանի գրասենյակից տեղեկացնում են

Այսօր Ազգային ժողովի “Բարգավաճ Հայաստան” խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը հանդիպեց Արժույթի միջազգային հիմնադրամի Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի վարչության ղեկավար Մարկ Հորթոնին և ԱՄՀ հայաստանյան ներկայացուցիչ Գիերմո Տոլոսային: Նրանց այցի նպատակը ԱՄՀ հերթական զեկույցի պատրաստումն է, որի հիման վրա Հայաստանին կտրամադրվի վարկի հերթական չափաբաժինը:

Հանդիպման ընթացքում քննարկվեց հիմնականում Հայաստանի տնտեսական իրավիճակը, զուգահեռներ անցկացվեցին նաև Վրաստանի տնտեսական զարգացումների հետ: Քննարկվեց նաև ներքաղաքական վիճակը, հնարավոր զարգացումները մինչև նախագահական ընտրություններ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի խնդիրը, հատկապես վերջերս տեղի ունեցած իրադարձությունների լույսի ներքո:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ