Երևանի Կոնյակի գործարանը խաղողի 1 կգ-ը կմթերի 130-140 դրամով
![](https://henaran.am/wp-content/uploads/2012/09/images-14.jpg)
Այս տարի Երևանի Կոնյակի գործարանն իր հետ համագործակցող ֆերմերներից կմթերի բավականին մեծ քանակությամբ խաղող: Արդեն կնքվել է 24,000 տոննայի պայամնագիր: Այս մասին այսօր հայտարարվեց Երևանի Կոնյակի գործարանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, որտեղ ամփոփվեցին տարվա ֆինանսական արդյունքերը, ինչպես նաև հստակեցվեց խաղողի մթերման ծավալն ու արժեքը:
Խաղողի 1 կգ-ը Արարատյան դաշտավայրում կմթերվի 140 դրամով, իսկ Տավուշի մարզումմ`130 դրամով: Գյուղացին գումարը կստանա տասը բանկային օրվա ընթացքում: Գործարանը, շեշտելով սահմանամերձ շրջաններում արդյունաբերության զարգացման կարևորությունը, ավելացրել է Տավուշի մարզում մթերվող խաղողի ծավալը` այն հասցնելով մինչև 3000 տոննայի: