15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Չարաշահումներ պետական ապարատում. ՎՊ նախագահը ԱԺ-ին է ներկայացնում վերջին ստուգումների արդյունքները

Պետական սեփականության օգտագործման ուղղությամբ  իրականացված ուսումնասիրութունները պարզել են , որ պետական գույքը վարձակալության է տրվում շուկայականից անհամեմատ ցածր գներով, առկա են պետական գույքի անարդյունավետ օգտագործում: Քիչ առաջ խորհրդարանի ամբիոնից հայտարարեց ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը` ներկայացնելով ՎՊ 2011թ. տարեկան հաշվետվությունն ըստ ոլորտների:

Բնապահպանության ոլորտին անդրադառնալով, Իշխան Զաքարյանը հայտարարեց, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը արտադրության եւ սպառման թափոնների վտանգավորության դասը որոշելու պատշաճ միջոցառումներ չի իրականացնում:

Իշխան Զաքարյանի խոսքով, վտանգավոր  թափոններ ունեցող կազմակերպությունների յոթանասունինը տոկոսը չեն կազմել վտանգավոր թափոնների անձնագրեր եւ չեն ներկայացրել նախարարության հետ համաձայնեցմանը:

Թվով քսան ընդերքօգտագործող լիցենզավորված ընկերությունների կողմից պետբյուջե պակաս է վճարվել 79 միլիոն 168 հազար դրամ կոնցեսիոն վճար, որը ենթակա է վերականգնման պետական բյուջե: Սա, ՎՊ նախագահի խոսքով, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների ընդերքի տրամադրման գործակալության կողմից իրականացվող հսկողության եւ համակարգման թերի աշխատանքի արդյունքն է:

Ընդերքի պետական տեսչության կողմից իրականացված ստուգումներն ու արդյունավետույթունը բավականին ցածր է, իրականացվում են խախտումներով: Ոլորտը կանոնակարգող հաստատությունների խնդիրը մնացել է վերահսկողության դաշտից դուրս: Իշխան Զաքարյանը շարունակում է ներկայացնել հաշվետվությունը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ