27 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Էյր Արաբիան դեպի Երևան չվերթները կսկի օգոստոսի 16-ից

 Էյր Արաբիա ավիաընկերության Կորպորատիվ հաղորդակցությունների և Հաճախորդների հետ հարաբերությունների ստորաբաժանման կառավարիչ՝ Հուսամ Րայդանը, Էյր Արաբիա ավիաընկերության ՌԴ, ԱՊՀ և Եվրոպա տարածաշրջանային ղեկավար՝ Րավինդրան Բհարաթան այսօր հանդիպեցին լրագրողների հետ:  Վերջիններս նշեցին, որ Էյր Արաբիա ավիաընկերությունը Միջին Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում առաջին և ամենամեծ  փոխադրողն է, որն ուղևորներին է առաջարկում ամենմատչելի փոխադրումները: Էյր Արաբիա ավիանկերությունը հայտարարում է […]

“Տգետը մնում է տգետ”. գյուղացիներին արջի ծառայություն է մատուցվել

Այս տարի լավ վիճակում է պտուղը, և եթե չհաշվենք Արմավիրի և Արագածոտնի մարզերում տեղացած կարկուտը, ապա կարելի է ասել, որ տարին բարենպաստ էր: Այս մասին այսօր Հենարան մամուլի ակումբում հայտնեց Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը: Խնդիրների թվում նա նշեց ոռոգման համակարգի ծանր վիճակը: «Շիրակում` Արթիկի տարածաշրջանում, ջրի համար պայքար է գնում, ծեծկռտուքներ են լինում, գյուղացիներ […]

Խախտումներ` պաղպաղակի եւ հրուշակեղենի արտադրության մեջ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից այսօր տարածված հայտարարության մեջ նշվում է, որ մանրէաբանական ցուցանիշների անհամապատասխանության պատճառով արգելվել է “Էլիտ Շանթ” ՍՊԸ-ի կողմից “Օսկար մինի” ապրանքանիշի պաղպաղակի արտադրության ջնարակապատման եւ փայտիկավորման գործառույթները եւ “Էկլեր” ու “Զեֆիր” ապրանքանիշի հրուշակեղենի արտադրությունը: Նշված խախտումները հայտնաբերվել են արտադրության փուլում իրականացված ստուգման արդյունքում: “Իրազեկ եւ պաշտպանված սպառող” հասարակական կազմակերպությունը […]

Սահմանը հատելը հեշտացվում է. վերջ քաշքշուկներին

Այսօր ՀՀ Ազգային անվտանգության խորհրդում կայացավ ՀՀ սահմանային անվտանգության ապահովման հետ կապված միջգերատեսչական նիստը, որը վարում էր ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը: ՛՛Այս նիստը շատ կարևոր է, քանզի սահմանային ապահովության խնդիրները դրական զարգացումներ են ապրել: Այս տարվա հուլիսից արդեն կմեկնարկի 60 մլն եվրո արժողությամբ ծրագրի աշխատանքները, որը գալու է արդիականացնելու պետական սահմանները՛՛,-ասաց Բաղդասարյանը: Ծրագրի շրջանակներում արդյունավետ համագործակցություն […]

Իրանի նոր նախագահը “գառան մորթով գայլ է”. Իսրայելի վարչապետը չի բացառում, որ առաջինը կհարվածի Իրանին

Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն չի բացառում, որ Իսրայելն ԱՄՆ-ից շուտ կարող է հարվածել Իրանին, որպեսզի խանգարի Թեհրանին միջուկային զենք ստեղծել: “Իրանի նոր նախագահը` Հասան Ռոուհանին, քննադատում է իր նախորդին` ասելով, թե նա “գառան մորթով գայլ է”, սակայն հենց ինքն է նույն ստրատեգիան կիրառում` ժպտում է եւ ռումբ ստեղծում: Որպես Իսրայելի վարչապետ` ես պատրաստ եմ ամեն […]

Հիմնական խնդիրը Եմ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման նախաշեմին Թուրքիայի հետ փակ սահմաններն են

 ”Ակնհայտ է, որ մենք եվրոպական մշակույթ կրող ազգ ենք և մեր առաջնահերթությունները եվրոպական են, ասոցացման հետ կապված որևէ խնդիր չի լինի”,-այսօր ասուլիսում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը: Սակայն հիմնական խնդիրը, որ կա Եմ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման նախաշեմին, ըստ պատգամավորի, Թուրքիայի հետ փակ սահմաններն են: ”Փակ սահմանների խնդիրն, ակնկալում ենք, որ կլուծվի: Ասոցացման […]

Ադրբեջանցիները շահարկել են Մոլդովայի օմբուդսմենի հարցը, ստացել արժանի պատասխան

՛՛Սևծովյան տնտեսական համագործակցության երկրների խորհրդարանական 41-րդ վեհաժողովի՛՛ ժամանակ ադրբեջանցի պատվիրակները կրկին զուրկ չեն մնացել Հայաստանի ու ԼՂՀ-ի դեմ ուղղվա քաղաքական ստահոդ հայտարարություններից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը, ով մասնակցել է այդ վեհաժողովին: Նա պատմեց, որ ադրբեջանցի պատվիրակները նախահարձակ են եղել հայտարարությունների աումով և ասել են, թե Հայաստանում […]

Ավելի լավ է Սամվել Ալեքսանյանը

Այսօր ”Կանխենք գազի թանկացումը” նախաձեռնության անդամներից լրագրողները հետաքրքրեցին, թե ինչպես կվերաբերեն նրան, եթե ”Հայռուսգազարդի” 20% բաժնեմասը գնի որևէ գործարար, ինչպես օրինակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը պատասխանեց, որ այդ բաժնեմասը մաս-մաս կհանվի վաճառքի: Նման կերպ հասարակ քաղաքացիները ևս կարող են բաժնետեր դառնալ: ”Ավելի լավ է Սամվել Ալեքսանյանը այդ 20 տոկոսի տերը […]

Կառավարությունն արդեն վաճառե՞լ է ”Հայռուսգազարդի” 20%-ը

”Կանխենք գազի թանկացումը” նախաձեռնության անդամները այսօր լրագրողներին ներկայացրին հայցադիմումը, որով դիմելու են Վարչական դատարն: Հայցադիմումն ընդդեմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի է: Նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ ”Հայռուսգազարդն” ու հանձնաժողովն այնպիսի փաստաթղթեր են ընդունել, որոնք չեն համապատասխանում ՀՀ օրենսդրությանը և հետևաբար չեն կարող հիմնավորել գազի գնի թանկացումը: Նրանք նաև մտավախություն հայտնեցին, որ ՀՀ կառավարությունն արդեն […]

Գյուղացիներն են մեղավոր հերթերի համար

Մինչ այսօր Հայաստանից արտահանվել է 32 հազար տոննա պտուղ-բանջարեղեն, իսկ նախորդ ամբողջ տարվա ընթացքում արտահանվել է 31 հազար տոննա: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտնեց գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: Նա հայտնեց, որ Հայաստանից գյուղատնտեսական արտադրանք արտահանվում է հիմնականում Ռուսաստան և Վրաստան: Այս տարի առաջին անգամ արտահանում է կատարվել է աֆրիկյան Զիմբաբվե պետություն. ճիշտ է միայն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի