Մեր մոտ հակասական է տուրիզմի եւ հանքարդյունաբերության զարգացումը նույն տարածաշրջանում

Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տան տնօրեն, “Առողջ Հրազդան” քաղաքացիական նախաձեռնության անդամ Մովսես Մանուկյանն այսօր մամուլի ասուլիսում անդրադարձավ տուրիզմի եւ հանքարդյունաբերության հակասություններին: Նա նշեց, որ կառավարության կողմից գերակա ճյուղ հայտարարված տուրիզմը չի կարող համահունչ զարգանալ հանքարդյունաբերության հետ, քանի որ նշված ճյուղերը հնարավոր չէ համատեղել: “Կառավարությունն ունի որոշում տուրիզմի առաջնահերթության վերաբերյալ, սակայն նույն կառավարությունը հանքարդյունաբերությանը եւս առաջնահերթություն է […]