17 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Չպիտի նման բան տեղի ունենար. ԲՀԿ-ը կպայքարի՞

”Թանկացման վերաբերյալ ցանկացած ողջամիտ մարդ, առավել ևս ժողովրդի կենսակերպի համար իր վրա պատասխանատվությունը վերցրած ցանկացած քաղաքական, պետական գործիչ, բնականաբար, պիտի ունենա մի կարծիք, այն է` ծանրագույն պայմաններում, առանց այն էլ վատ, ծանր, դժվար սոցիալական վիճակում լրացուցիչ բեռ, որը հերթական խթանն է հանդիսանալու խնդիրներ ունեցող, աշխատանքով չապահովված, եկամուտով չապահովված մարդու համար, որպեսզի մտածի Հայաստանը լքելու մասին, հերթական խթան”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը` անդրադառնալով Երևանում հասարակական տրանսպորտի թանկացմանը:

”Չպիտի նման բան տեղի ունենար, բայց ունենք այն, ինչ ունենք: Առհասարակ ես գտնում եմ, որ տենդենցները, որոնք տանում են դեպի ապրանքների, ծառայությունների գների թանկացում, կարող են մեղմվել մարդկանց համար աշխատատեղեր, եկամտի աղբյուր ստեղծելով, բայց առկա իրավիճակում ինչպիսի լուծումներ կարող են լինել, ես չգիտեմ”,-շեշտեց ԲՀԿ խոսնակը:

Ուրիխանյանը տեղեկացրեց, որ ԲՀԿ-ի խորհրդարանական ու ավագանու խմբակցություններն աշխատռում են փոխադրողների հետ, քնանրկումներ են տեղի ունենում և տնտեսական բլոկի մասնագետները փորձում են լուծում գտնել: 

Նշենք, որ վաղվանից արդեն տրանսպորտի սակագինը դառնալու է 150 դրամ, և այսօր քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա էր կազմակերպվել, որին քաղաքակական ուժերից միայն ”Ժառանգության”` ”Բարև Երևանի” ներկայացուցիչներն էին մասնակցում: Հարցին` ԲՀԿ-ական կտեսնենք ցուցարարների շարքերում, Ուրիխանյանը պատասխանեց.

”Ես որևէ ինֆորմացիա չունեմ ցույցի անցկացման, տեղի, վայրի ու պահանջների վերաբերյալ”:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ