Վերջնագիր ներկայացվեց Երեւանի քաղաքապետարանին. 50 դրամանոցը մեկնեց տրանսպորտի վարչության պետին /վիդեո/
Երեւանի քաղաքապետարանի դիմաց իրականացվող ակցիան հենց նոր ավարտվեց: Ակցիայի մասնակից երիտասարդ ակտիվիստներն այս պահին քաղաքապետարանի հարակից այգում մշակում են ապագա գործողությունների ծրագիրը:
Առաջարկվել է ստեղծել խմբեր, որոնք հասարակական տրասպորտից օգտվողներին կիրազեկեն իրենց ընտրած բոյկոտ-մեթոդի մասին: Բոյկոտի էությունը կայալանու է նրանում, որ տրանսպորտից օգտնվող ուղեւորը շարունակելու է վճարել ոչ թե 150, այլ` 100 դրամ ուղեվարձ:
Քայլերի մյուս հաջորդականությունը դեռեւս լիարժեք հստակեցված չէ: Սակայն քաղաքացիները մտադիր չեն զիջել: Նրանք վերջնագիր ներկայացրին Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին, որը շարունակում էր պնդել, որ ոչ մի պայմանով Երեւանում գործող տրանսպորտը չի կարող սպասարկվել 100 դրամով:
Ակցիայի մասնակիցներից մի երիտասարդ 50 դրամանոց մետաղադրամը պարզելով Հենրիկ Նավասարդյանին ասաց.”Էս 50 դրամանոցը վերցրեք գնացեք: Ձեր հետ խոսալու բան չկա՝ վերցրեք ու գնացեք”,-հայտարարեց երիտասարդը: Չնայած ցուցաբերած վերաբերմունքին Հենրիկ Նավասարդյանը մնաց և պատասխանեց լրագրողների հարցերին:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: