17 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՎԶԵԲ-ը 120 միլիոն լրացուցիչ գումար կներդնի Հայաստանում

”Կարևոր է, որ Հայաստանի տնտեսական աճը շարունակվի, ՎԶԵԲ-ը կնպաստի դրան: Մենք ներդրումներ ենք կատարելու փոքր և միջին ձեռնարկություններում, մեր վարկավորումներն էլ տրամադրելու ենք տեղական արժույթով”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտին` հավելելով, որ բանկը մինչև տարվա վերջ լրացուցիչ 120 միլիոն ԱՄՆ դոլար կներդնի Հայաստանում:

Նրա խոսքով` Հայաստանն իրենց լավագույն գործընկերներից է և վերջին 20 տարիների ընթացքում ՎԶԵԲ-ը Հայաստանի 120 նախագծերի իրականացման համար 1 միլիարդ ԱՄՆ դոլար է ներդրել:

” Ի տարբերություն այլ միջազգային կազմակերպությունների, մեր ուշադրության առարկան մասնավոր հատվածն է”,-նկատեց նա:
Բանկը 5,4 միլիոն եվրո սուվերեն վարկ է տրամադրել, որն ուղղվելու է Երևանի ջրամատակարարման բարելավմանը:
”Մեր կողմից տրամադրված ներդրումները կնվազեցնեն ջրի կորուստներն ու գործառնական ծախսերը: Կբերալավվի նաև խմելու ջրի որակը”,-ասաց Չակրաբարտին` շեշտելով, որ նման կերպ հնարավոր կլինի խուսափել ջրի սակագնի հնարավոր բարձրացումից:  

Հավելենք, որ Սումա Չակրաբարտին այսօր հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ