15 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Հանրային խորհուրդը միանշանակ կողմ է 100 դրամին /վիդեո/

Այսօր Երևանի քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանը լրագրողներին տեղեկացրեց, որ մինչև  հանրային տրանսպորտի թանկացման վերջնական որոշում կայացնելը տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել են նաև Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը և Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Արված հայտարարության մեջ պարզություն մտցնելու համար ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը լրագրողներին ներկայացրեց իրականությունը.”Հանրային խորհուրդը հանրային կարծիքը ուսումնասիրող և դա բարձրաձայնող մարմին է:

Հանրային խորհուրդը խողովակ է՝ կամուրջ է ժողովրդի և իշխանության միջև: Հասարակական տրանսպորտի խնդիրը բացառիկ հնչեղության խնդիր է և նույնպես ուսումնասիրվել է մեր կողմից: Ուսումնասիրության ընթացքում ձևավորվել են 2 տարբեր կարծիքներ ”,-տեղեկացրեց Վազգեն Սաֆարյանը և ասաց, որ իրենց ֆունկցիան երկու տարբեր կարծիքների բախումից հնարավորինս մեղմ տարբերակն ընտրելն է եղել”:

Նա նշեց, որ հանրային խորհուրդը գին որոշող չէ, իրենք գին որոշելու իրավասություն չունեն, եթե կախված լիներ իրենցից ապա միանշանակ իրենք կողմ կլինեին 100 դրամին:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ