18 Մայիսի, Saturday, 2024
KFC

“Ես չեմ սիրում ողնաշարս ծռել”. Դավիթ Սանասարյան/վիդեո/

Հանրային տրանսպորտի 50 դրամով թանկացման դեմ տարատեսակ ակցիաներ են պատրաստվում իրականացվել: Առաջին բոյկոտը տեղի ունեցավ այսօր՝ հուլիսի 19-ին Երևանի քաղաքապետարանի դիմաց : Ակցիայի մասնակիցների կողքին էին նաև Երևանի ավագանու “Բարև Երևան ” դաշինքի ներկայացուցիչները:

Ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը Henaran.am-ի հետ զրույցում անդրադարձավ նաև ֆեյսբուքյան նախաձեռնություններին.”Ֆեյսբուքը լավ զենք է օգտագործելու համար, բայց այդ մշակույթը դեռ լավ չի օգտագործվում, Մարդիկ տանից միանում են նախաձեռնությանը, բայց դէ մտածում են արև չգան հասնեն քաղաքապետարան: Ադ գիտակցության առկայությունը մեր՝ քաղաքացիներիս մեղավորություննա”,-նշեց Դավիթ Սանասարյանը:

Դավիթ Սանասարյանը ցանկանում է հիշեցնել քաղաքապետին, որ միչ մայիսի 5-ի ընտրությունները նա խոստացել էր այդ հարցը առայժմ չքննարկել.”Ուրեմն հարկավոր է իրենց յուրաքանչյուր խոսքը ձայնագրել և այսպիսի դեպքերում դնել իրենց դիմաց ”,-ասաց Դավիթ Սանասարյանը:

Դավիթ Սանասարյանը հաստատեց, որ այս որոշումը չի քննարկվել ավագանու նիստում և առհասարակ այս թեմայով  քննարկում չի եղել:

Դավիթ Սանասարյանը հավելեց, որ ինքը բացառապես հասարակական տրանսպորտից է օգտվում և միշտ իր տեղը զիջում է կանանց և մեծահասակներին.”Այս անգամ էլ իմ սկզբունքն է տուժում: Ես չեմ սիրում ողնաշարս ծռել, իմ կեցվածքնա այդպիսին”,-հավելեց Դավիթ Սանասարյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ից մայրաքաղաքի հանրային տրանսպորտը թանկացել է 50 դրամով: 

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ