20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Վարորդները կբոյկոտե՞ն /վիդեո/

Քաղաքացիական դիրքրոշում Հ/Կ նախագահ Գևորգ Դոստուրյանը Henaran.am-ի հետ զրույցում պատմեց, թե ինչ դաժան կարող է լինել վարորդի աշխատանքը: Նրա խոսքով` վարորդներին գծատերերը` տրանսպորտային երթուղի շահագործող կազմակերպության ղեկավարները պարտադրում են օրական որոշակի թվով գումար աշխատել:  Իսկ արդյոք հայ վարորդները կմիանան տրանսպորտի թանկացման դեմ ծագած հասարակական պայքարին, թե կվախենան, դիտեք` տեսանյութում: Հիշեցնենք, որ վաղվանից Երևանում հասարակական տրանսպորտը դառնալու […]

“Ես չեմ սիրում ողնաշարս ծռել”. Դավիթ Սանասարյան/վիդեո/

Հանրային տրանսպորտի 50 դրամով թանկացման դեմ տարատեսակ ակցիաներ են պատրաստվում իրականացվել: Առաջին բոյկոտը տեղի ունեցավ այսօր՝ հուլիսի 19-ին Երևանի քաղաքապետարանի դիմաց : Ակցիայի մասնակիցների կողքին էին նաև Երևանի ավագանու “Բարև Երևան ” դաշինքի ներկայացուցիչները: Ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը Henaran.am-ի հետ զրույցում անդրադարձավ նաև ֆեյսբուքյան նախաձեռնություններին.”Ֆեյսբուքը լավ զենք է օգտագործելու համար, բայց այդ մշակույթը դեռ լավ […]

ՎԶԵԲ-ը 120 միլիոն լրացուցիչ գումար կներդնի Հայաստանում

”Կարևոր է, որ Հայաստանի տնտեսական աճը շարունակվի, ՎԶԵԲ-ը կնպաստի դրան: Մենք ներդրումներ ենք կատարելու փոքր և միջին ձեռնարկություններում, մեր վարկավորումներն էլ տրամադրելու ենք տեղական արժույթով”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտին` հավելելով, որ բանկը մինչև տարվա վերջ լրացուցիչ 120 միլիոն ԱՄՆ դոլար կներդնի Հայաստանում: Նրա խոսքով` Հայաստանն իրենց լավագույն գործընկերներից […]

Հանրային խորհուրդը միանշանակ կողմ է 100 դրամին /վիդեո/

Այսօր Երևանի քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանը լրագրողներին տեղեկացրեց, որ մինչև  հանրային տրանսպորտի թանկացման վերջնական որոշում կայացնելը տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել են նաև Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը և Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը: Արված հայտարարության մեջ պարզություն մտցնելու համար ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը լրագրողներին […]

Չպիտի նման բան տեղի ունենար. ԲՀԿ-ը կպայքարի՞

”Թանկացման վերաբերյալ ցանկացած ողջամիտ մարդ, առավել ևս ժողովրդի կենսակերպի համար իր վրա պատասխանատվությունը վերցրած ցանկացած քաղաքական, պետական գործիչ, բնականաբար, պիտի ունենա մի կարծիք, այն է` ծանրագույն պայմաններում, առանց այն էլ վատ, ծանր, դժվար սոցիալական վիճակում լրացուցիչ բեռ, որը հերթական խթանն է հանդիսանալու խնդիրներ ունեցող, աշխատանքով չապահովված, եկամուտով չապահովված մարդու համար, որպեսզի մտածի Հայաստանը լքելու մասին, […]

ՕԵԿ-ը քաղաքապետարանի դեմ դուրս չի գա

Այսօր համացանցում, սոցիալական կայքերում լուրեր են տարածվել, որ ”Օրինաց երկիր” կուսակցությունը ևս պատրսվում է բողոքի ցույց անել Երևանի քաղաքապետարանի դիմաց` դեմ արտահայտվելով հանրային տրանսպորտի թանկացմանը: Սակայն Henaran.am-ի հետ զրույցում ՕԵԿ խմբակցության անդամ Մհեր Շահգելդյանը հերքեց այս լուրերը: ”Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը”,-ասաց նա:  Հարցին, թե ինչպես է վերաբերվում թանկացմանը, նա պատասխանեց.”Մենք երկրի ցանկացած թանկացման դրական […]

ՀՀ կառավարությունը եւ ՎԶԵԲ-ն ստորագրել են վարկային համաձայնագիր Երեւանում ջրամատակարարման բարելավման վերաբերյալ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Սումա Չակրաբարտիի գլխավորած պատվիրակությանը: “Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ ունենք երկար տարիների համագործակցության հաջողված ծրագրեր: Մենք բարձր ենք գնահատում եւ կարեւորում այդ համագործակցությունը: Հայաստանում բազմաթիվ ծրագրեր չէին իրականանա, եթե չլիներ ՎԶԵԲ-ի տեխնիկական եւ ֆինանսական օժանդակությունը”, – ընդգծել է վարչապետը: Տիգրան Սարգսյանը բարձր […]

Դեռևս ամեն ինչ կորած չէ. տրանսպորտի հին գինը հնարավոր է վերականգնել

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը վստահ է, որ հասարակական տրանսպորտի թանկացման պատճառը գազի թանկացումն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պողոսյանը` հավելելով, որ ցավալի է, որ գազի, ինչպես նաև էլեկտրաէներգիայի թանկացման ցավոտ խնդիրները լուծվեցին ընդամենը մի քանի օրում:  ”Ո՞ւր է տրամվայը, ո՞ւր է տրոյլեբուսը, տրոյլեբուսը հոգեվարքի մեջ է: Սրանք կամային որոշումով ոչնչացվում են, […]

Ֆինանսների նախարարն առանց նվերի էր եկել

Եթե Հունաստանը կարողանա իր ծախսերից ավելցուկ ստանալ, ապա հաջորդ տարվա վերջին նոր ֆինանսական փաթեթ կարող է ստանալ: Այդ մասին Աթենքում հայտարարել է Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն: Նա հույներին խորհուրդ է տվել կենտրոնանալ համաձայնությունները կատարելու վրա, որպեսզի այդ կերպ վերջիններս կարողանան շահել վարկատուների վստահությունը, հաղորդում է “euronews”-ը: Ավելի վաղ Շոյբլեն հայտարարել էր, որ Հունաստանի պարտքի […]

Վերջնագիր ներկայացվեց Երեւանի քաղաքապետարանին. 50 դրամանոցը մեկնեց տրանսպորտի վարչության պետին /վիդեո/

Երեւանի քաղաքապետարանի դիմաց իրականացվող ակցիան հենց նոր ավարտվեց: Ակցիայի մասնակից երիտասարդ ակտիվիստներն այս պահին քաղաքապետարանի հարակից այգում մշակում են ապագա գործողությունների ծրագիրը: Առաջարկվել է ստեղծել խմբեր, որոնք հասարակական տրասպորտից օգտվողներին կիրազեկեն իրենց ընտրած բոյկոտ-մեթոդի մասին: Բոյկոտի էությունը կայալանու է նրանում, որ տրանսպորտից օգտնվող ուղեւորը շարունակելու է վճարել ոչ թե 150, այլ` 100 դրամ ուղեվարձ: Քայլերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի