21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Խախտումներ` պաղպաղակի եւ հրուշակեղենի արտադրության մեջ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից այսօր տարածված հայտարարության մեջ նշվում է, որ մանրէաբանական ցուցանիշների անհամապատասխանության պատճառով արգելվել է “Էլիտ Շանթ” ՍՊԸ-ի կողմից “Օսկար մինի” ապրանքանիշի պաղպաղակի արտադրության ջնարակապատման եւ փայտիկավորման գործառույթները եւ “Էկլեր” ու “Զեֆիր” ապրանքանիշի հրուշակեղենի արտադրությունը: Նշված խախտումները հայտնաբերվել են արտադրության փուլում իրականացված ստուգման արդյունքում:

“Իրազեկ եւ պաշտպանված սպառող” հասարակական կազմակերպությունը կոչով դիմում է սպառողներին պահպանել զգուշավորություն եւ մինչեւ խախտումների վերացման մասին համապատասխան հայտարարությունը խուսափել նշված մթերքների ձեռքբերումից եւ օգտագործումից:

 

 “Իրազեկ եւ պաշտպանված սպառող” հասարակական կազմակերպություն

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ