25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

“Տգետը մնում է տգետ”. գյուղացիներին արջի ծառայություն է մատուցվել

Այս տարի լավ վիճակում է պտուղը, և եթե չհաշվենք Արմավիրի և Արագածոտնի մարզերում տեղացած կարկուտը, ապա կարելի է ասել, որ տարին բարենպաստ էր:

Այս մասին այսօր Հենարան մամուլի ակումբում հայտնեց Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը:

Խնդիրների թվում նա նշեց ոռոգման համակարգի ծանր վիճակը:

«Շիրակում` Արթիկի տարածաշրջանում, ջրի համար պայքար է գնում, ծեծկռտուքներ են լինում, գյուղացիներ կան, ում հողը ճաքճքած է: Լավ է` երկու օր առաջ անձրև եկավ, վիճակը մի փոքր շտկվեց»: Բերբերյանը առաջարկում է պայմանագրեր կնքել ոռոգման ջուր մատակարարողների հետ: Նա անընդունելի է համարում մեկ հեկտարի ոռոգման համար գանձվող 17 հազար դրամը, ինչն իր համոզմամբ կազմում է 8-10 հազար դրամ:

Նա անդրադարձավ որոշ ժամանակ առաջ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի արած հայտարարությունը, թե ծիրանը մթերվում է 400-500 դրամով, սակայն իրականում այն ավելի ցածր էր:

«Ծիրանի հետ կապված տգիտությունում եմ համարում, երբ մեկը` լինի պաշտոնյա, թե այլ անձ, փորձում է գին ցույց տալ: Երկու պետական այր ասացին 400-500 դրամով է մթերվում: Դա լսելով` գյուղացին կանգնեցրեց վաճառքը և փորձում էր ավելի բարձր գնով վաճառել: Չեմ կարող ասել` դա միտումնավոր կատարվեց, թե ոչ. պետք է պարզել: Տգետը մնում է տգետ: Դա արջի ծառայություն է»,-համոզված է Հ. Բերբերյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ