Խմելու ջրով ցանքատարածքներ ոռոգելը աբսուրդ է
“Ագրարագյուղացիական միություն” ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը Henaran.am-ի հետ զրույցում հերքեց խմելու ջրով ցանքատարածքներ ջրելու հնարավոր համգամանքը: Անդրադառնալով այն հանգամանքին, որ առանց այն էլ խմելու ջրի պահանջարկ ունեցող գյուղերում պաշտոնատար անձինք /մամուլը մատնանշում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ընտնիքը-խմբ./ շահագործելով իրենց դիրքերը` խմելու ջրով ջրում են սեփական ցանքատարածքները, քանի որ ոռոգման ջուրը չի բավարարում, Հրաչ Բերբերյանը ասաց.
”Կարծում եմ խոսքը գնում է արտեզյան հորերի մասին, որոնք ոռոգման նպատակներով են նախատեսված, բայց կարելի է նաև որպես խմելու ջուր օգտագործել:Միգուցե խոսքը էտ ջրի մասին է, ոչ թե Գառնու կամ Կաթնաղբյուրի: Այդ ջրի մասին խոսք լինել չի կարող, դա թանկ ջուր է”,-փաստեց Հրաչ Բերբերյանը:
Մասնագետը տեղեկացրեց նաև, որ խմելու ջրով հնարավոր չէ ցանքատարածքներ ջրել, քանի որ խմելու ջուրը իր մեջ քլոր է պարունակում, որը վտանգավոր է բանջարաբոստանային կուլտուրանների համար:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: